ՈՒրբաթ, 17.05.2024, 05:15 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Ապրիլ 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Ապրիլ » 16 » Ի՞նչ ունի Սերժ Սարգսյանի խնամու որդին ու Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստրը
19:12
Ի՞նչ ունի Սերժ Սարգսյանի խնամու որդին ու Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստրը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի` Միքայել Մինասյանի եղբայրը` Գրիգոր Մինասյանը, Երեւանի ավագանու ընտրություններում զբաղեցնում է ՀՀԿ-ի ցուցակի 13-րդ համարը:

 30-ամյա Գրիգոր Մինասյանը «Էյ Էմ» իրավաբանական ընկերության տնօրենն է, ինչպես նաեւ` կառավարիչ-բաժնետերը:

Ըստ ավագանու թեկնածուի ներկայացրած գույքի ու եկամուտների հայտարարագրի` Երեւանում ունի 2 բնակարան, մեկ շինություն, 2 ավտոտնակ, ինչպես նաեւ 354.78 քմ մակերեսով առանձնատուն Ծաղկաձոր քաղաքում եւ 1.153 հա հողամաս` Կարբիում:

Գրիգոր Մինասյանն ունի 2 ավտոմեքենա. 2008թ. արտադրության «Վոլվո S80» եւ նորաոճ` 2012թ. արտադրության «Լենդ Կրուզեր 200»:

Ինչ վերաբերում է եկամուտներին, Գրիգոր Մինասյանը 2012թ. մարտի 1-ից մինչեւ այս տարվա մարտի 1-ն ընկած ժամանակահատվածը ստացել է 3 մլն 600 դրամ վարձակալության վճար «Բեներիկ» ՍՊԸ-ից եւ «Էյ Էմ» իրավաբանական ընկերությունից աշխատավարձ` 1 մլն 600 հազար դրամ:

Նշենք, որ ավագանու թեկնածուին է պատկանում «Էյ Էմ» իրավաբանական ընկերության բաժնեմասի 60 տոկոսը:

Մարտի 4-ի դրությամբ, նա ունեցել է 15 մլն դրամ, 110 հազար դոլար եւ 40 հազար եվրո:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստրն էլ` Իրինա Քոչարյանը, զբաղեցնում է ԲՀԿ-ի ցուցակի 43-րդ տեղը: Նա աշխատում է ԱԺ-ում՝ որպես ԲՀԿ խմբակցության փորձագետ:

Իրինա Քոչարյանը նաեւ «Գալաթեա-Մեդ» ՍՊԸ-ի տնօրենն է, Գագիկ Ծառուկյանին պատկանող «Ավիա Սերվիս» ՓԲԸ-ի խորհրդի նախագահի խորհրդականը եւ «Վալերի Քոչարյան» բարեգործական հիմնադրամի տնօրենը:

Իրինա Քոչարյանի ներկայացրած հայտարարագրով, Երեւան քաղաքում նա ունի մեկ բնակարան, 2 գրասենյակ եւ 2 տարածք: Ավագանու թեկնածուն ունի նաեւ 2012թ. արտադրության «Toyota  Highlander» մակնիշի ավտոմեքենա:

Իրինա Քոչարյանը մարտի 18-ի դրությամբ ոչ թանկարժեք գույք է ունեցել, ոչ էլ դրամական միջոցներ: Իսկ նրա եկամուտները գոյացել են ԱԺ-ից, «Գալաթեա-Մեդ» ՍՊԸ-ից, «Ավիա Սերվիս» ՓԲԸ-ից, «Վալերի Քոչարյան» բարեգործական հիմնադրամից ստացած ընդհանուր հաշվով 6 մլն 381 հազար դրամ աշխատավարձից եւ վարձակալությունից ստացած 3 մլն դրամ վարձավճարից:

                                                                                                              Գրիշա Բալասանյան

Դիտումներ: 431 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: