ՈՒրբաթ, 17.05.2024, 06:44 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Դեկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Դեկտեմբեր » 14 » Ի՞նչ փաթեթավորում, միսը «Ժիգուլու» բեռնախցիկից են հանում
19:25
Ի՞նչ փաթեթավորում, միսը «Ժիգուլու» բեռնախցիկից են հանում

Ի՞նչ փաթեթավորում, միսը «Ժիգուլու» բեռնախցիկից են հանումՄիամտություն կլինի կարծել, թե երշիկեղենի արտադրությամբ զբաղվող օրինախախտ ընկերությունների ցանկը սահմանափակվում է սոսկ այն 21-ով, որոնց տուգանելու վերաբերյալ դեկտեմբերի 10-ի իր նիստում որոշում կայացրեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը:

Օրինախախտների քանակն իրականում շատ ավելի մեծ է: Այդ դեպքում, բնականաբար, հարց է առաջանում, թե հանձնաժողովն ինչո՞ւ մյուսներին ուշադրությունից դուրս է թողել ու նրանց նկատմամբ էլ չի կիրառել օրենքի պատժիչ ու կարգի հրավիրող ուժը բոլոր այն դեպքերում, որոնք հանձնաժողովի իրավասությունների ու պարտականությունների շրջանակում են:

Ակնկալում ենք հանձնաժողովի պատասխանը, որը որքան շուտ ստացվի, այնքան էլ լավ: Գրեթե կասկած չունենք, որ մինչ այդ մեր հասարակության անդամները կփորձեն գտնել այս հարցի պատասխանն իրենց ենթադրություններով:

Իհարկե, շատ ավելի մեծ է այն խախտումների ու խնդիրների շրջանակը, որոնք դուրս են հիշյալ հանձնաժողովի իրավասության շրջանակից: Դրանցով պետք է զբաղվի, օրինախախտներին հայտնաբերի և նրանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ համապատասխան միջոցներ ձեռնարկի ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը: Իսկ կատարո՞ւմ է արդյոք իր այդ պարտականությունը…

«Մսի և մսամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 19.10.2006 թ. թիվ 1560-Ն որոշման համաձայն` միսը և մսամթերքը` առանձին-առանձին կամ խմբակային` ըստ տեսակների, պետք է փաթեթավորվեն այնպիսի նյութերով ու միջոցներով, որոնք կապահովեն արտադրանքի պահպանվածությունն ու անվտանգությունը դրանց պահպանման, փոխադրման և իրացման ժամանակ: Չէ մի… Որ ընդհանրապես փաթեթավորման հանդիպեք, դեռ լավ է, խորհրդային ժամանակները կհիշեք: Կանգնեք, օրինակ, «Հայկական շուկայի» (ԳՈՒՄ-ի շուկայի) հարևանությամբ գտնվող մսավաճառանոցի մոտ, և գրեթե առանց բացառության կտեսնեք, թե ինչպես են միսն ավտոմեքենայից հանում-տեղափոխում առանց որևէ փաթեթավորման, հաճախ նույնիսկ` մարդատար ավտոմեքենայի բեռնախցիկից:

Կառավարության նույն որոշման համաձայն` սպառողական տարան և փաթեթավորող նյութերը պետք է դիմակայեն 20 կՊա ճնշմանը, պահպանեն հերմետիկությունը, եռակցման կարերը պետք է լինեն հավասարաչափ, առանց ծակոտիների` բացառելով ջրի, օդի ներհոսքը կամ պարունակության արտահոսքը: Մտեք հայաստանյան խանութներ, նույնիսկ շատուշատ սուպերմարկետներ, ու կտեսնեք ծակեր, պատռվածքներ ունեցող փաթեթավորմամբ մսամթերքներ, հավեր…

Միսը և մսամթերքը փաթեթավորող նյութերը, ըստ հիշյալ որոշման, պետք է լինեն ջերմակայուն` մինչև 95 (+/-5) աստիճան C ջերմաստիճանը, պետք է կայուն լինեն ջրի, գազերի, թթվային, հիմնային լուծույթների, լվացող-ախտահանող միջավայրերի նկատմամբ: Հասկանալի է, որ այսպիսի խիստ պահանջներն անվտանգության նկատառումներով են պայմանավորված, բայց երբ պահանջվողը համեմատում ես իրականության, փաստացի վիճակի հետ, մտածում ես` կառավարության որոշումը չկատարելո՞ւ համար է, թե՞ հիշյալ ծառայությունը կատարում է այն ընտրողաբար, այսինքն` երբ ցանկանում և ում նկատմամբ ցանկանում է:

Դիտումներ: 424 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: