ՈՒրբաթ, 17.05.2024, 04:41 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Նոյեմբեր » 20 » Ի՞նչն է դրդում ԱՊՀ երկրներին համատեղ պայքարել մենաշնորհների դեմ
15:13
Ի՞նչն է դրդում ԱՊՀ երկրներին համատեղ պայքարել մենաշնորհների դեմ
Ի՞նչն է դրդում ԱՊՀ երկրներին համատեղ պայքարել մենաշնորհների դեմԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստում նոյեմբերի 9-ին Կիեւում համաձայնություն է ձեռք բերվել համատեղ քայլեր իրականացնել մրցակցության պաշտպանության համար: Այս հարցերի շուրջ NEWS.am-ի թղթակիցը զրուցել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի հետ:

Պարոն Շաբոյան, կհստակեցնե՞ք, թե ինչ պայմանավորվածությունների մասին է խոսքը:

Տեղեկատվության փոխանակման պայմանավորվածություններ ունենք:   Առաջին՝ դա վերաբերում է այն տնտեսվարողներին, որոնք գործունեություն են իրականացնում ԱՊՀ մի քանի երկրներում եւ  հայտնվում նրանցից մեկի հակամենաշնորհային մարմնի ուշադրության կենտրոնում: Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է վարույթներից հետո կայացած որոշումների մասին տեղեկությունների փոխանցմանը: Երկրորդ՝ եթե մեր ուսումնասիրությունների ժամանակ խնդիրներ ենք բացահայտում, որը տվյալ տնտեսվարողը կարող է առաջացնել նաեւ այլ երկրներում, ապա տեղեկատվությունը պետք է փոխանակենք հենց վարույթի կամ ուսումնասիրության ընթացքում:  Օրինակ՝ տնտեսվարողը ապրանք է ներկրում Հայաստան եւ վերարտահանում՝ որպես հայկական ծագման արտադրանք: Սա այլ երկրում կարող է դիտարկվել որպես սպառողին մոլորեցնելու փորձ:

Իսկ գների հարցում հնարավո՞ր է համագործակցություն:

Անշուշտ: Մենք հաճախ ենք բախվում այդ խնդրին՝ տեղեկատվության  ստացում գնագոյացման մեխանիզմը պարզելու համար (ձեռքբերման գներ, այլ երկրներում բեռնափոխադրման ծախսեր եւ այլն)։ Սոցիալական նշանակության ապրանքների զգալի մասը Հայաստանը ներկրում է Ռուսաստանից, Ուկրաինայից, Ղազախստանից, ու անընդհատ անհրաժեշտ է վերլուծություններ իրականացնել գնագոյացումը հասկանալու համար: Սովորաբար՝ տեղեկատվությունը պահանջում ենք անմիջապես տնտեսվարողից, բայց այդ տեղեկատվությունը միշտ չէ, որ արժանահավատ է: Այդ դեպքում տեղեկատվական բացը կարող ենք լրացնել մեր գործընկերների միջոցով: 

Իսկ հնարավո՞ր է համատեղ վարույթների անցկացում:

Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմեւն առաջարկեց մի քանի ոլորտներում համատեղ վարույթներ իրականացնել: Առաջինը դա բենզինն ու դիզվառելիքն է, որտեղ գնագոյացման մեխանիզմները հստակ չեն, առկա են չարաշահումներ: Երկրորդ՝ դեղորայքի շուկայում՝ որոշ երկրներում էքսկլյուզիվ իրավունք ունեցող մի շարք դեղեր առաջարկվում են շատ բարձր գնով: Երրորդ՝ ավիացիայի բնագավառում, որտեղ ներքին չվերթների գները երբեմն զգալի գերազանցում են նույն հեռավորության եվրոպական չվերթների գներին:

Մենք ստեղծել ենք օպերատիվ շտաբ, ուր տարին մի քանի անգամ հավաքվում ենք: Համատեղ վարույթները դրա շրջանակներում կքննարկենք, սակայն արդյունքներն ավելի շատ խորհրդատվական բնույթ կկրեն, քան իրավական՝ յուրաքանչյուր երկիր ինքը կորոշի իրավական հետեւանքները:

Ինչո՞ւ ընտրեցիք հատկապես բենզինի շուկան:

Բենզինի եւ դիզվառելիքի շուկայում որպես կանոն մի քանի խոշոր խաղացողներ են, տեղեկատվությունը փակ է կամ խեղաթյուրվում է, չհիմնավորված գնային փոփոխություններ են տեղի ունենում: Սա բնորոշ է ոչ միայն ԱՊՀ երկրներին: Նիստին մասնակցում էր Ավստրիայի հակամրցակցային մարմնի ղեկավարը, եւ նա նույնպես նշեց, որ այդ խնդիրներն առկա են Ավստրիայում, այդ ուղղությամբ աշխատանքներ են իրականացնում: Ասում էր, որ ամբողջ աշխարհում բենզինի ոլորտի խնդիրներն անհասականալի են, անգամ՝ կառավարությունների համար:

Իսկ ավիացիայի ոլորտում խնդիրներն ինչպիսի՞ն են:

Ի. Արտեմեւը նշում էր, որ Ռուսաստանի տարածքում նախնական ուսումնասիրություններ են իրականացրել, համեմատել են նույն հեռավորության թռիչքուղիների տոմսերի արժեքը Ռուսաստանում եւ եվրոպական երկրներում: Պարզվել է, որ ներքին չվերթներ իրականացնող ընկերությունների գները մի քանի անգամ բարձր են եվրոպականի համեմատ: Իմ ռուս գործընկերը պնդում էր, որ դա չարաշահում է, եւ առաջարկեց համատեղ վարույթ իրականացնել: Վերջերս Երեւան էր ժամանել Համաշխարհային բանկի պատվիրակությունը, որի կազմում ավիացիայի մրցակցության հատուկ փորձագետ էր ընդգրկված: Որոշեցինք համատեղ աշխատանքային խումբ ստեղծել եւ ուսումնասիրել ավիացիայի բնագավառը մեր երկրում, հատկապես գնագոյացման խնդիրները:

ԱՊՀ երկրների օրենսդրությունները որքանո՞վ մոտ են իրար, արդյոք հակասություններ չկա՞ն:

Որեւէ հակասություն չկա՝ մեր օրենսդրությունները չարաշահումների բնութագրման տեսանկյունից համարյա նույնն են: Որոշ տարբերություններ, իհարկե, կան: Օրինակ՝ Ռուսաստանում առկա է «մոնոպոլ ցածր գներ», «մոնոպոլ բարձր գներ» հասկացությունները, տարբերություններ կան տուգանքների, ընթացակարգերի առումով: Բայց հիմնական հասկացություններն իրարից չեն տարբերվում՝ «գերիշխող դիրք» կամ «գերիշխող դիրքի չարաշահում» հասկացությունները համարյա նույն կերպ են սահմանված։ Նշեմ, որ Ռուսաստանի մեր գործընկերը շատ բարձր գնահատեց ՀՀ ՏՄՊՊՀ-ի վարույթները՝ նույնն են ուղղությունները, բացահայտումների մեխանիզմները: 

Դիտումներ: 332 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: