ՈՒրբաթ, 17.05.2024, 06:00 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հուլիս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Հուլիս » 18 » Իդրամը ներկայացրել է էլ. փողի առավելությունները
20:17
Իդրամը ներկայացրել է էլ. փողի առավելությունները
     
 Իդրամ վճարահաշվարկային համակարգը, որն այս տարվա մարտին ստացել է էլեկտրոնային փողերի թողարկման առաջին լիցենզիան Հայաստանում, այսօր Երեւանում շնորհանդես էր կազմակերպել՝ ներկայացնելով էլ. փողի կիրառման առավելությունները:


   Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, ընկերության տնօրեն Գայանե Ստեփանյանը նշել է, որ Իդրամը հետեւողականորեն ավելացնելու է Հայաստանում էլեկտրոնային փողերի կիրառման ոլորտները, որպեսզի հաճախորդները, գրանցվելով www.idram.am համակարգում եւ էլ. փողերով վճարումներ իրականացնելով՝ խնայեն ժամանակ եւ ավելացնեն իրենց «ապրելաժամերը»:

   Շնորհանդեսի ընթացքում ընկերությունը ներկայացրել է մի շարք նորամուծություններ, մասնավորապես, էլ. փողով ավիատոմսերի գնման հնարավորություն, երբ հաճախորդը հեռախոսով պատվիրում է ավիատոմս եւ, ստանալով պատվերի համարը, վճարում առցանց, ինչպես նաեւ App Store-ում եւ Android Market-ում մոտ օրերս տեղադրվելիք Idram հավելվածը, որը հնարավորություն է տալիս վճարումներ իրականացնել սմարթֆոնի միջոցով: 

   Ներկայացվել է նաեւ Իդրամի եւ Պրոմեթեյ բանկի MasterCard  Standard քո-բրենդային վճարային քարտը, որը հնարավորություն է տալիս կանխիկացնել էլեկտրոնային դրամական միավորները եւ անկանխիկ վճարումներ իրականացնել: 

   Այսօրվա դրությամբ էլեկտրոնային փողով Հայաստանում հնարավոր է իրականացնել կոմունալ վճարումներ, կատարել փոխանցումներ, վճարել հարկեր եւ տուրքեր, իրականացնել էլեկտրոնային առեւտուր եւ այլն:
Դիտումներ: 424 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: