ՈՒրբաթ, 17.05.2024, 07:15 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Դեկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Դեկտեմբեր » 20 » Ինչո՞վ են տարբերվում բնակարանի համաշխարհային գները հայկականից
17:16
Ինչո՞վ են տարբերվում բնակարանի համաշխարհային գները հայկականից
Ինչո՞վ են տարբերվում բնակարանի համաշխարհային գները հայկականից

Ընթացիկ տարվա ինն ամիսների արդյունքներով մայրաքաղաքում գրանցվել է  անշարժ գույքի առքուվաճառքի ավելի քան 10 հազ. գործարք, որոնցից  6,1 հազարը` բնակարանների:

Մայրաքաղքում բնակարանները,  հատկապես, կենտրոնում, բավականին թանկ արժեն: Մի շարք երկրներում  դրանք անհամեմատ էժան են, քան  Հայաստանի մայրաքաղաքում: Կան նաեւ երկրներ, որտեղ բնակարաններն ավելի թանկ արժեն...

Ռուսաստանի մայրաքաղաքում, օրինակ, բնակարանների գները  կարող են ռեկորդներ արձանագրել թանկարժեքությամբ: Օրինակ, դեկտեմբեր ամսին  Մոսկվայի հարյուր ամենաթանկ բնակարանների գինը գնահատվել է  1,2 մլրդ դոլար, այսինքն` 12 մլն  դոլար յուրաքանչյուրը: Դրանք սովորական բնակարարներ են, ոչ թե առանձնատներ, որոնց բնակելի տարածքը տատանվում է 113- 826 քմ միջեւ: Միջինն ստացվում է 275 քմ:  Նշենք, որ այսօր Երեւանում բնակարանների միջին տարածքը  մոտ  63 քմ է:

Ինչ վերաբերում է  շուկայական գներին, ապա մեզանում բավականին «համեստ» գներ են: Այսպես, Կենտրոն վարչական շրջանում միջին բնակարանի գինը ընթացիկ տարվա հոկտեմբերին կազմել է 65,1 հազ. դոլար: Էլիտար շենքերում նույն տարածքի բնակարանների գներն անհամեմատ բարձր են նշվածից: Սակայն անգամ «գերէլիտար» բնակարանների գները չեն հասնում միլիոն դոլարի:

Նյու Յորքի հայտնի Կենտրոնական զբոսայգու հարեւանությամբ  «համեստ» երկսենյականոց բնակարանը վաճառվում է «ընդամենը» 1,189 մլն դոլարով: Գնելով նման բնակարան, հնարավոր է օգտվել մի շարք ծառայություններից` լողավազանից, մարզասրահից, տնային կենդանեիների համար նախատեսված սրահից եւ այլն:

Շատերի մոտ հնարվոր է հարց է առաջնում, թե ինչով է պայմանավորված բնակարանների գների նման տարբերությունը: Պատասխանը պարզ է` պատճառը բարձր պահանաջակն ու սահմանափակ առաջարկն է:

Բոլորն են ցանկանում ապրել շքեղ բնակարաններում, ընդ որում` հենց հեղինակավոր քաղաքների հեղինակավոր թաղամասերում:  Ի դեպ, նման ձգտումը  բնորոշ է նաեւ «նոր ռուսներին»,  որոնց էլ հիմնականում մեղադրում են արեւմտյան մի շարք քաղաքներում  բնակարանների գների բուռն աճի համար: Եւ հակառակը, գնորդների մեծ մասի համար ոչ այնքան ցանկալի բնակելի թաղամասերը չեն կարող պարծենալ բարձր գներով: Նույնպիսի իրավիճակ է հայաստանյան  շուկայում:

Նույն տիպի բնակարանի գինը  խիստ տարբեր է Երեւանում եւ մարզային քաղաքներում: Օրինակ, ընթացիկ տարվա հոկտեմբերին Երեւանում  1 քմ բնակելի տարածքի միջին շուկայական  գինը կազմել է 263 հազ. դրամ, իսկ, օրինակ, Հրազդանում`  60  հազ. դրամ:

Դիտումներ: 360 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: