ՈՒրբաթ, 17.05.2024, 05:32 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Սեպտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Սեպտեմբեր » 1 » Ինչո՞ւ են վարչապետները ժամանակ առ ժամանակ դառնում են քավության նոխազ
17:05
Ինչո՞ւ են վարչապետները ժամանակ առ ժամանակ դառնում են քավության նոխազ
                                        Ինչո՞ւ են վարչապետները ժամանակ առ ժամանակ դառնում են քավության նոխազ                                   

  «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիրն այսօրվա համարում գրել է. «Երեկ «Ազգ» թերթում լույս է տեսել հոդված, որն ունի հետևյալ ենթավերնագիրը` «Բագրատյանի օլիգարխիկ կապերը»: Հիմնական գաղափարը հետևյալն է. քանի որ նախկին վարչապետը քննադատում է Տիգրան Սարգսյանին, իսկ վերջինս իր ուժերի ներածին չափով պայքարում է տնտեսության մեջ օլիգարխիկ երևույթների դեմ, ուրեմն պարոն Բագրատյանը կամա թե ակամա օլիգարխների գործիքն է, նրանց խոսափողը: Այդ հոդվածի տեքստը եթե ոչ անձամբ ներկայիս վարչապետն է գրել, ապա նրա մտերիմ մարդկանցից մեկը, համախոհը: Ընդհանրապես կցանկանայի, որ այս տնտեսագետներն իրար հետ բանավիճեին դեմ առ դեմ (ի դեպ, «Առավոտն» ունի այդպիսի ֆորմատ), ոչ թե կեղծանուններով կամ իրենց կարծիքը ներկայացնող մեկնաբաններով: Բայց դա տվյալ դեպքում երկրորդական խնդիր է: Վերոհիշյալ հոդվածում կան միանգամայն արդարացի պնդումներ: Ճիշտ է, օրինակ, որ ներկայիս վարչապետը օլիգարխների միջավայրից չէ, իսկ նրանք կուզենային ունենալ կառավարության «սեփական» ղեկավար: Իմ կողմից ավելացնեմ նաև, որ, հավանաբար, դա էր պատճառներից մեկը, որ ԲՀԿ-ն կոալիցիա չմտավ: Նույն պատճառներով հանրապետականների վերնախավն էլ առանձնապես ջերմ զգացմունքներ չունի Տիգրան Սարգսյանի նկատմամբ: Ճիշտ է նաև այն պնդումը, որ տնտեսության հերը անիծում է հենց այդ օլիգարխիկ համակարգը: Թե ինչ կապ ունի այդ ամենի հետ Հրանտ Բագրատյանը, որի քննադատությունը զուտ մասնագիտական է, դժվարանում եմ ասել:
Բայց այնպես չէ, որ ներկայիս վարչապետը ինչ-որ մի լուսավոր կետ է համընդհանուր խավարում, մաֆիայի դեմ խիզախաբար պայքարող կոմիսար Կատանիան է: Սա այն դեպքը չէ, երբ հնարավոր է մնալ համակարգի մեջ` լինելով դրա ծպտյալ հակառակորդը: Վարչապետը պետք է ուղիղ, բաց տեքստով ասի, թե ով և ինչպես է նրան խանգարում երկիրը ծաղկեցնելու իր ծրագրերում և գնա, ինչպես ասում են, միայն սահմանադրական ճանապարհով` փորձի ստանալ պառլամենտի աջակցությունը: Եթե այդպես չի վարվում, ուրեմն ոչնչով չի տարբերվում իրեն իբր «խանգարող» օլիգարխներից: Պատկերացրեք, ասենք, 100 հազար դրամ աշխատավարձ ստացող մի տղամարդու, որն այդ գումարով փորձում է ընտանիք պահել: Նրա համար միևնո՞ւյն չէ` վարչապետ Տիգրան Սարգսյանը օլիգարխների բարեկա՞մն է, թե՞ թաքնված թշնամին: Նրան բացարձակապես չի հետաքրքրում նաև` վարչապետը կլինի մտավորականի հակումներ դրսևորող մի անձնավորությո՞ւն, թե՞ վերջին համբալը, որը ճպճպացնում է խորովածը ծամելիս: Նրան ոչինչ չեն ասում նաև բարդ տնտեսագիտական վերլուծությունները: Այդ մարդու համար գոյություն ունի երկու տնտեսական չափանիշ` իր աշխատավարձը և ապրանքների ու ծառայությունների գները: Նա իրականությունը տեսնում է այդ բեկումով, և երբ այդ երկու չափանիշներն «իրար չեն բռնում», նա մեղադրում է իշխանությանը` իր ընդհանրության մեջ, կառավարությանը` առաջին հերթին: Հենց դա է պատճառը, որ վարչապետները ժամանակ առ ժամանակ դառնում են քավության նոխազ: Հրանտ Բագրատյանը դա կհաստատի»:
Դիտումներ: 282 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: