ՈՒրբաթ, 17.05.2024, 06:50 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հոկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Հոկտեմբեր » 23 » Ինչո՞ւ օղու հայ «բարոնները» չեն կարողանում ապահովել շուկայի պահանջարկը
22:14
Ինչո՞ւ օղու հայ «բարոնները» չեն կարողանում ապահովել շուկայի պահանջարկը
Ինչո՞ւ օղու հայ «բարոնները» չեն կարողանում ապահովել շուկայի պահանջարկը

Այսօր բավական բարդ է հազարավոր ցուցանիշներից հաշվել տեղական արտադրանքի բաժինը: Որոշ արտադրանքների դեպքում 100%-անոց ներկրում է առկա: Բայց կան դեպքեր, երբ հայրենական արտադրանքը մրցակցում է արտասահմանյանի հետ, երբեմն հաջողությամբ, բայց ավելի հաճախ`հակառակը...

Մսամթերքի պարագայում պաշտոնական վիճակագրական տվյալները նկատի ունեն կենդանի վիճակի քաշը, որն էլ համեմատվում է ներկրված մորթված վիճակի մսի քաշի հետ, այդ պատճառով տեղական արտադրանքի ծավալները չափազանցված են:

Հայաստանում ընթացիկ տարվա I կիսամյակում տավարի մսի տեղական արտադրանքը կազմել է կեսից մի փոքր ավելի` 51% (վիճակագիրների ներկայացրած 73,4%-ի փոխարեն):

Բնակչության մեկ շնչի համար տավարի մսի պաշարն ամսական կազմել է միջինը 568 գ, որից 375-ը` տեղական արտադրության: Խոզի մսի դեպքում ցուցանիշն ավելի վատ է. տեղական արտադրանքը կազմում է մոտ մեկ չորրորդ մասը` մեկ շնչին ամսական 310 գ, 78-ը` տեղական արտադրության:

Հայրենական արտադրանքի անբավարարությամբ էլ բացատրվում է խոզի մսի թանկությունը, որի մանրածախ գինը 1 կգ-ի համար տարվա առաջին կիսամյակում կազմել է 3440 դրամ, այնինչ տավարինը` 2610 դրամ:

Թռչնամսի պարագայում  ներկրման աճ է արձանագրվել:  Մինչդեռ երկրի թռչնաբուծական ընկերությունները   համարյա ամբողջովին ապահովում են հավի ձվի պահանջարկը: Նշենք, որ դրսից  ձվերի ներմուծումը կազմել է  0,01%:

Ձկան  պարագայում տեղական արտադրանքի մեծ տոկոսը պարզ բացատրություն ունի`դրա սպառման ծավալները հանրապետության  համար այնքան էլ էական չեն. մեկ բնակչին ամսական ընդամենը 230 գ: Սակայն դա միջին ցուցանիշն է: I կիսամյակում մեկ կգ-ն արժեցել է 2210 դրամ, կամ էլ տավարի մսի արժեքի 85%-ը: Սակայն տավարի միսը շատ ընտանիքների համար ձկից նախընտրելի է: 

Ալկոհոլային խմիչքների շուկայում ներկրման աճ նկատվում է միայն օղու պարագայում:  Սկզբունքորեն հայրենական շուկան կարող է ապահովել պահանջարկը: Սակայն տեղական սպառողը նախընտրում է  «ռուսական» օղին: 

Մենք միայն մի քանի օրինակներ բերեցինք այն ապրանքներից, որոնց արտադրությունը երկրում կա եւ կարելի է դրա ծավալների մեծացմամբ  նվազեցնել ներկրումը…

                                                                                                                        Աղբյուրը` news.am

Դիտումներ: 381 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: