ՈՒրբաթ, 17.05.2024, 06:50 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Օգոստոս » 17 » Ինչո՞ւ սիրիահայերը չեն կարողանում իրենց փողերը տեղափոխել Հայաստան
15:37
Ինչո՞ւ սիրիահայերը չեն կարողանում իրենց փողերը տեղափոխել Հայաստան
                     Ինչո՞ւ սիրիահայերը չեն կարողանում իրենց փողերը տեղափոխել Հայաստան

  Վերջին շրջանում Սիրիայից և Իրանից Հայաստան ժամանած քաղաքացիները խնդիրներ են ունենում հայաստանյան բանկերում հաշիվների բացման և իրենց գումարները ՀՀ տեղափոխելու հարցում: Մինչդեռ, ինչպես «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեցին ՀՀ Կենտրոնական բանկից, ՀՀ օրենսդրությամբ այլ երկրների քաղաքացիների կողմից ՀՀ բանկերում հաշիվների բացման հետ կապված որևէ սահմանափակում գոյություն չունի։

ԿԲ-ից նշեցին, որ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում սահմանափակումներ կան միայն Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերով նախատեսված՝ ահաբեկչության հետ կապված անձանց ցանկերում ներառված անձանց մասով, որոնց ֆինանսական միջոցները ֆինանսական հաստատությունների կողմից անմիջապես ենթակա են սառեցման («Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդված)։ 

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` հաշվետվություն տրամադրող անձը պարտավոր է մերժել գործարար հարաբերության կամ գործարքի իրականացումը` չհաստատել կամ չիրականացնել գործարար հարաբերություն կամ չկնքել գործարք կամ դադարեցնել գործարար հարաբերությունը կամ գործարքի կատարումը լիազոր մարմնի որոշման հիման վրա, կամ եթե օրենքով սահմանված կարգով ձեռնարկված գործողությունների արդյունքում հնարավոր չի լինում կատարել օրենքի 15-րդ հոդվածով սահմանված հաճախորդների նույնականացումը։

Լիազոր մարմինը ՀՀ կենտրոնական բանկն է, որը տվյալ դեպքում նման որոշում չի կայացրել: Իսկ Սիրիայից Հայաստան ժամանած մեր շատ ազգակիցներ ՀՀ-ում ստացել են կամ դիմել են ստանալու անձը հաստատող օրինական՝ ժամանակավոր կացության փաստաթուղթ: Այսինքն՝ նրանք լիովին իրավունք ունեն բանկային հաշվեհամար բացել և փոխանցումներ կատարել, մասնավորապես՝ իրենց կարողությունը ՀՀ տեղափոխել ոչ թե ճամպրուկներով, այլ բանկային համակարգի միջոցով:

Մասնավորապես, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ից մեզ հայտնեցին, որ բանկը պատրաստ է և կարող է հաշիվներ բացել Սիրիայի քաղաքացիների համար: Սակայն այստեղ կա մի կարևոր հանգամանք. Հաշիվները բացվում են նրանց անձնական խնայողությունների, ինչպես նաև ընթացիկ անձնական ծախսերի և վճարումների իրականացման համար: Սակայն, եթե Սիրիայի քաղաքացին անձնական հաշիվ բացելով բանկում, այնուհետև մտադիր է Սիրիայում ծավալվող ձեռնարկատիրական գործունեությունից առաջացած դրամական հոսքեր ունենալ այդ հաշվին, ապա բանկն իրավունք է վերապահում մերժել հաշվի բացումը: 

Ինչ վերաբերում է իրանահայերին, ապա իրավիճակն այստեղ փոքր-ինչ այլ է, քանի որ բանկը Իրանի քաղաքացիների համար հաշիվ կարող է բացել միայն այն դեպքում, եթե անհատը այլ երկրում մշտապես բնակվելու (ռեզիդենտության) կարգավիճակ ունի: 

Ինչպես հայտնեցին բանկից, վերը նշված սահմանափակումների պատճառն այն է, որ բանկը պարտավոր է հետևել միջազգային հանրության (ՄԱԿ, Եվրոպական միություն, այլ միջազգային կազմակերպություններ և երկրներ) կողմից մի շարք երկրների դեմ ընդունված պատժամիջոցների արդյունքում բանկերի, այդ թվում նաև HSBC Խմբի կողմից ընդունված ներքին ընթացակարգերին և սահմանափակումներին: 

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը», ինչպես ՀՀ-ում գործող այլ բանկ, ենթարկվում է ՀՀ օրենսդրությանը և Կենտրոնական Բանկի կանոնակարգերին: «Միաժամանակ, հանդիսանալով HSBC Խմբի լիիրավ անդամ, բանկը պարտավոր է առաջնորդվել նաև Խմբի կանոնակարգերով, պահանջներով և ներքին ընթացակարգերով: HSBC Խումբը հետևում է Սիրիայի և Իրանի դեմ ընդունված սանկցիաներին և Մեծ Բրիտանիայի կարգավորող մարմինի սահմանած սահմանափակումներին»,- նշեցին բանկից: 

Հայաստանի Բանկերի միության տնօրեն Սեյրան Սարգսյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ չափորոշիչները բոլոր՝ թե՛ տեղական, թե՛ միջազգային, բանկերի համար նույնն են և նրանք ենթարկվում են միջազգային հանրության կողմից այլ երկրների դեմ ընդունված պատժամիջոցներին: Ըստ նրա՝ եթե խոսքը խոշոր գումարներ փոխանցելու մասին է, ապա անձը պետք է պազաբանումներ տա դրանց ծագման վերաբերյալ: 

Հնարավոր է, որ իրենց խնայողությունները կամ բիզնեսը Հայաստան տեղափոխել ցանկացող սիրիահայ մեր հայրենակիցներին աջակցելու ուղիներ կարելի լիներ գտնել ՀՀ կառավարության միջամտությամբ, այսինքն՝ խնդիրը տեղափոխվեր լիովին այլ հարթություն: 

Ի դեպ, թե մինչ օրս որքա՞ն գումար է տեղափոխվել Սիրիայից ՀՀ շատ դժվար է պարզել, քանի որ գրպաններով տեղափոխվածն էական ծավալ չի կարող կազմել, իսկ բանկերի միջոցով եթե անգամ որոշ քանակություն փոխանցվել է, ապա դա առևտրային գաղտնիք է:
Դիտումներ: 354 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: