Հինգշաբթի, 02.05.2024, 16:17 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Մայիս 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2014 » Մայիս » 10 » Ինչքան բարեփոխում են, այդքան այս երկիրը կործանվում է. Լևոն Տեր-Պետրոսյան. Azatutyun.am
17:01
Ինչքան բարեփոխում են, այդքան այս երկիրը կործանվում է. Լևոն Տեր-Պետրոսյան. Azatutyun.am

Հայաստանում իրականացված բարեփոխումներն ուղղված են երկիրը կործանելուն, այս մասին այսօր «Հայ ազգային կոնգրես» կուսակցության երիտթևի համագումարից հետո «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը՝ պատասխանելով սահմանադրական բարեփոխումներին վերաբերող հարցին։

«Ինչքան բարեփոխում են, այդքան այս երկիրը կործանվում է, նրանց բոլոր չակերտավոր բարեփոխումները ուղղված են երկիրը կործանելուն»,-ասել է նա:

 

Հարցին, որ այսօր երիտասարդներն են դուրս եկել փողոց ու պահանջում են աշխատել ի շահ ժողովրդի, արդյոք իր կարծիքով կառավարությունն այնպիսի ճգնաժամի մեջ է, որ միայն քաղաքացիական շարժումն է ի զորու խնդիրը լուծել, նա պատասխանել է. «Ես համաձայն չեմ, դա ընդամենը մի տարր է, որն անհրաժեշտ տարր է, բայց հիմնականը քաղաքական ուժերը պետք է լուծեն հարցը»:

 

Մեկ այլ հարցի, թե քաղաքացիական նախաձեռնությունները հանրային ճնշման միջոցով կարո՞ղ են արդյունքի հասնել, նա պատասխանել է. «Առանց քաղաքական ուժերի աջակցության, ոչ մի բանի չեն կարող հասնել: Հակառակն էլ ասեմ՝ քաղաքական ուժերն էլ առանց քաղաքացիական շարժումների աջակցության որևէ հաջողության չեն կարող հասնել»:

 

Լևոն Տեր-Պետրոսյանը կարծիք է հայտնել նաև «Պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի, ինչպես նաև դրա դեմ ծավալված շարժման մասին։

 

«Սա լուրջ շարժում է և ճիշտ հարցադրում է, բայց ինձ համար մի մասնակի հարց է, անգամ եթե կուտակայինը լուծեցին ժողովրդի ուզած ձևով, դա ի՞նչ է փոխելու երկրում: Հազար հատ կուտակայինի պես հարց գոյություն ունի այսօր, թալանը վերանալո՞ւ է, արտագաղթը վերանալո՞ւ է: Իմ խնդիրը համակարգն է, ուրիշ խնդիր ես չունեմ: Ցանկացած այդպիսի հարց որ բարձրացվում է, ողջունելի է, եթե դրանք շատանան, բազմազան, դառնան ավելի զանգվածային, հենց դա կնպաստի համակարգային փոփոխություններին»,- ասել է նա:

 

ՀՀ առաջին նախագահը հրաժարվել է արձագանքել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի վերջին հայտարարությանը:

 

Շարունակությունը այստեղ:

Դիտումներ: 1110 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 4.0/2
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: