ՈՒրբաթ, 17.05.2024, 05:16 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Նոյեմբեր » 1 » Independent. Արքայազն Էնդրյուն իր անձնական բիզնես շահերն ունի Ադրբեջանում
21:31
Independent. Արքայազն Էնդրյուն իր անձնական բիզնես շահերն ունի Ադրբեջանում
Independent. Արքայազն Էնդրյուն իր անձնական բիզնես շահերն ունի Ադրբեջանում

Բրիտանական Independent թերթը ուշադրության է արժանացրել արքայազն Էնդրյուի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վաղեմի կապերին, որին, ինչպես գրում է թերթը, համարում են « աշխարհի ամենակոռումպացված ու դաժան առաջնորդներից մեկը։ Մեջբերումները հոդվածից կատարում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Վերջին ժամանակում արքայազն Էնդրյուն համարվում է Բրիտանիայի առեւտրի ու ներդրումների պաշտոնական ներկայացուցիչը։ Սակայն, թերթի տվյալներով,  «հարկատուների գրպանից ֆինանսավորվող խոշոր ծախսերը, ինչպես նաեւ նրա բարեկամական կապերը խիստ կասկածելի առաջնորդների ու դատապարտված մանկապղծերի հետ», ստիպել են նրան հրաժարական տալ:

Independent-ը նշում է, որ մասնավոր ինքնաթիռի վարձակալման համար Ադրբեջան կատարած նրա ուղղեւորությունը կազմել է 60 հազ. Ֆունտ։

Պաշտոնապես, արտասահմանում արքայազնը պետք է զբաղվեր բրիտանական բիզնեսի պրոպագանդայով, սակայն նրա գործունեության հետեւանքով կառավարությունը հայտնվեց դժվարին ու աննախանձելի վիճակում։

«Վերջին 5 տարվա ընթացքում արքայազն Էնդրյուն արդեն 8 անգամ այցելել է Ալիեւին։ Բուքինգեմյան պալատի տվյալներով, նրա բոլոր գործերը Ադրբեջանի ու մյուս երկրների հետ, որոնք մեղադրվում են մարդու իրավունքների ոտնահարման մեջ, վերջին տարիներին ընթացել են բրիտանական կառավարության գծով»,- գրում է Independent-ը։

Թերթը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, հայտնում է, որ ըստ շրջանառվող լուրերի, արքայազնը տարածաշրջանում անձնական բիզնես շահեր է հետապնդում, այդ թվում՝ կասպյան ծովափին գոլֆ-ակումբի ձեռքբերում։ Սակայն Բուքինհեմյան պալատը այդ լուրերը հերքում է։

 Իսկ այժմ պաշտոնաթող արքայազնը Ադրբեջանում Բրիտանիայի դեսպանի հետ անձնական հանդիպման ընթացքում տեղեկություններ էր պահանջել տարածաշրջանի վերաբերյալ։

«Մեզ մնում է հուսալ, որ Արքայազն Էնդրյուն Բուքինհեմյան պալատի այդ հանդիպումները կօգտագործի, ու դեսպանին կապացուցի իր անհանգստությունը հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ դեպքերի առընչությամբ»,-Independent-ի հետ հարցազրույցում հայտնեց Amnesty Internacional-ի ներկայացուցիչ Նատալյա Նոխաձեն։

Դիտումներ: 324 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: