ՈՒրբաթ, 17.05.2024, 05:31 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Օգոստոս » 23 » Իրանական խառնաշփոթ Հայաստանում, կամ ի՞նչ է սպասվում հայ բանկիրներին
12:52
Իրանական խառնաշփոթ Հայաստանում, կամ ի՞նչ է սպասվում հայ բանկիրներին
                      Իրանական խառնաշփոթ Հայաստանում, կամ ի՞նչ է սպասվում հայ բանկիրներին

  Reuters գործակալության հրապարակումը` «Իրանը Հայաստանի բանկերի միջոցով փորձում է շրջանցել պատժամիջոցները», բավականին իրարանցում առաջացրեց հայաստանյան իրականությունում՝ ընդհուպ մինչև ՀՀ կենտրոնական բանկի կողմից պարզաբանումներ: Իրանի դեմ կիրառվող միջազգային պատժամիջոցների խստացման պայմաններում վերահսկող կառույցների ուշադրությունն ավելի է բևեռվում Հայաստանի վրա:

Reuters-ի հետաքննական հոդվածի համար հիմք էր ծառայել պատժամիջոցների իրականացմանը հետևող ՄԱԿ-ի փորձագետների խորհրդի զեկույցը, որում նշվում է, որ Իրանը փորձում է պատժամիջոցներից խուսափելու ճանապարհներ գտնել: ՄԱԿ-ի որոշ դիվանագետներ, ովքեր ծանոթ են եղել խմբի աշխատանքին, հաստատել են, որ զեկույցում նշված պետությունը, որն օգնում է Իրանին, Հայաստանն է: Դիվանագետներն ասում են, որ չնայած Հայաստանի մերժումներին՝ Իրանը չի դադարում փորձել մեծացնել իր ներկայությունը Հայաստանում` բանկերի վրա դրված ֆինանսական վերահսկողությունը թեթևացնելու համար: Հայաստանում ֆինանսական հենակետ ստեղծելն Իրանին թույլ կտա ֆինանսական գործառույթները շարունակել արտերկրյա գործընկերների հետ և խուսանավել Իրանի միջուկային ծրագրերը դադարեցնել ցանկացող արևմտյան հետախուզական գործակալություններից:

Միաժամանակ Reuters-ը նշում է, որ Հայաստանի պաշտոնյաները հերքում են Իրանի հետ բանկային անօրինական կապեր ունենալու մասին տեղեկությունները: Իրանական բանկերի հետ գործարքներում ներգրավվելը արևմտյան պատժամիջոցների խախտում չէ, եթե այդ գործարքները կապված չեն Իրանի միջուկային կամ հրթիռային ծրագրերի հետ, կամ այն ընկերությունների ու անհատների հետ, որոնց վրա տարածվում են ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՄԱԿ-ի պատժամիջոցները: Վաշինգտոնը պարզ հասկացրել է աշխարհի տարբեր երկրների կառավարություններին, որ ԱՄՆ կողմից պատժամիջոցների տակ հայտնված իրանական ընկերությունների հետ առևտուրը կարող է նրանց «ուղղորդել» ԱՄՆ-ի սև ցուցակ:

Reuters-ի հոդվածում հիշատակվում են ՀՀ առևտրային բանկային համակարգի մի քանի ներկայացուցիչներ, որոնք առնչություն են ունեցել Իրանի հետ: Ըստ այդմ՝ արևմտյան հետախուզությունների զեկույցը որպես Իրանի հիմնական թիրախ հիշատակում է ACBA Credit Agricole բանկը, որը գործարքներ է իրականացնում անհատների և ընկերությունների հետ (անցած տարի 574 մլն դոլար ակտիվներով): Արևմտյան դիվանագետներից մեկը, որը հետևում է Թեհրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներին, հաստատում է, որ ACBA-ն կապվել է Իրանի հետ: Դիվանագետը հրաժարվել է մանրամասնել Իրանի հետ բանկի հավանական ապօրինի գործարքները:

Reuters-ի հետ զրույցում Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը հայտարարել է, թե անհնար է, որ ACBA-ն որևէ կապ ունենա Իրանի հետ՝ շեշտելով, որ հայկական բանկերը ֆինանսավորում են միայն Հայաստանի տնտեսությունը: Իրանի հետ կապերը կտրուկ մերժել է նաև ACBA Credit Agricole բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը. «Մենք ֆինանսավորում ենք բացառապես Հայաստանի տնտեսությունը: Մենք որևէ կապ չունենք Իրանի հետ: Մենք չենք եղել, չենք և չենք էլ պատրաստվում դառնալ Իրանի ֆինանսավորման խողովակը: Դա լիովին անմտություն է»:

Չբավարարվելով նախորդ օրը հրապարակած հաղորդագրությամբ՝ երեկ ՀՀ ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավար Դանիել Ազատյանը կրկին հերքեց Իրանում գրանցված բանկերի կամ ֆինանսական կազմակերպությունների հետ հայկական որևէ բանկի թղթակցային հարաբերություններ ունենալը: Ըստ նրա՝ բանկերի սեփականատերերն ավելի խիստ պահանջներ են դնում իրենց աշխատակիցների առջև՝ անհանգստանալով իրենց հեղինակության համար: ՀՀ կենտրոնական բանկն առաջին հերթին պարտադրում է բանկերին և այլ ֆինանսական կազմակերպություններին իրականացնել բոլոր գործարքների մանրամասն ուսումնասիրություն՝ թույլ չտալու համար միջազգային հանրության կողմից ընդունելի չհամարվող գործառնություններում ներգրավումը: Դ. Ազատյանը հավաստիացրեց, որ դեռ մի քանի տարի առաջ են հայկական բանկերը ոչ միայն նվազագույնի հասցրել, այլև դադարեցրել հարաբերությունները իրանական կազմակերպությունների հետ՝ նախընտրելով աշխատել Արևմուտքի հետ:

Հարկ է նշել, որ ցանկացած երկկողմ հանդիպումների կամ հայկական ԶԼՄ-ների հետ շփումների ժամանակ ամերիկյան դիվանագետները մշտապես մտահոգություն են հայտնում իրանական խնդրի շուրջ: Այն, որ Իրանը կարող է օգտագործել հայ պաշտոնյաներին պատժամիջոցները շրջանցելու համար` քննարկվել էր նաև Հիլըրի Քլինթընի և Սերժ Սարգսյանի հունիսին Երևանում կայացած հանդիպման ընթացքում:

Reuters-ն իր հոդվածում հատուկ ուշադրության է արժանացրել իրանական Mellat բանկի հայաստանյան մասնաճյուղը, որը երկար ժամանակ անհանգստացրել է արևմտյան իշխանություններին, և որն ամերիկյան պատժամիջոցներին ենթարկվել է 2007 թվականից ի վեր: Բանկը շարունակում է գործել Երևանում՝ չնայած նրա գործողությունը սահմանափակված է: ՀՀ ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավարի տեղակալ Առաքել Մելիքսեթյանը գործակալության թղթակցին հայտնել է, որ բանկի ակտիվները մի քանի ամիսների ընթացքում նվազել են 50 տոկոսով: Նա ավելացրել է, որ բանկն այժմ անգամ հնարավորություն չունի միջազգային դրամական փոխանցումներ իրականացնել: Reuters-ը փորձել է կապ հաստատել բանկի ղեկավարության հետ, բայց նրանք չեն համաձայնել դեմ առ դեմ հարցազրույց տալ` պահանջելով, որ հարցերն իրենց ուղարկեն գրավոր, և այլ մեկնաբանություններ չեն արել:

«Առաջին լրատվական»-ի հարցին՝ հնարավո՞ր է, որ ապագայում Իրանի դեմ պատժամիջոցների ավելի խստացման և միջազգային հանրության տրամադրությունների փոփոխությունների հետ կապված ճնշումներ լինեն Հայաստանի վրա՝ այստեղ Mellat բանկի գործունեությունը դադարեցնելու նպատակով, Դանիել Ազատյանը պատասխանեց` ոչ. «Mellat-ի գործունեությունը դադարեցնելու որևէ հիմք իրենք չունեն, մենք առավել ևս չունենք»: Ըստ նրա՝ ամերիկյան գործընկերներն ըմբռնումով են մոտենում այն փաստին, որ ուզենք թե չուզենք, Իրանի հետ ՀՀ առևտրաշրջանառության ֆինանսական ապահովումը պետք է լինի, ինչը և Mellat-ի գործառույթն է: Նա ամեն դեպքում խոստացավ ամեն ինչ անել, որ միջազգային հանրության մոտ առկա մտահոգությունները փարատվեն:

«Մելլաթ բանկ» ՓԲԸ-ն Հայաստանում գործում է 1996 թվականից, բանկի հաճախորդները հիմնականում Իրան-Հայաստան առևտրաշրջանառության մեջ ներգրավված փոքր և միջին ձեռնարկատերեր են, զբոսաշրջիկներ, ուսանողներ: Բանկի գործառույթները և ակտիվների մեծությունը վերջին 3-4 տարիների ընթացքում կտրուկ նվազել են (բանկի ակտիվները 2010թ. դեկտեմբերի 31-ից մինչև 2012թ. հուլիսի 1-ը ընկած ժամանակահատվածում նվազել են ավելի քան 2 անգամ՝ 88 մլն ԱՄՆ դոլարից կազմելով 40 մլն ԱՄՆ դոլար). բանկը չունի որևէ թղթակցային հաշիվ ինչպես եվրոպական և ամերիկյան բանկերը:

1994-1998թթ. ՀՀ ԿԲ նախագահ Բագրատ Ասատրյանը, ում օրոք Հայաստանում իր գործունեությունն է սկսել Mellat-ը, մեզ պատմեց, որ իրանական բանկը գրանցվել է ՀՀ օրենքների, կանոնների պահպանմամբ: Այն ժամանակ սահմանները նոր էին բացվել և հարաբերությունները սկսել էին զարգանալ, իսկ Իրանի հանդեպ պատժամիջոցներ չկային: «Կամուրջը կառուցվեց, և ռեալ տնտեսական, առևտրային կապերի հաստատման փուլն էր: Բանկը այդ հարաբերությունների զարգացման օղակներից մեկն էր, որ որոշակի դերակատարություն ունեցել է Իրանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների ձևավորման գործում: Մեր օրենսդրության համաձայն` բոլոր բանկերը ռեզիդենտության կարգավիճակում են այստեղ աշխատում, և նույն Mellat բանկն այստեղ ուղղակի գումար ներդնողն է, մնացած բոլոր խնդիրներում հայաստանյան մասնաճյուղը ենթակա է մեր կանոններին: Ինքն ուզի էլ, չի կարող ինքնուրույն ինչ-որ բաներ անել»,- նշեց Բ.Ասատրյանը:

Տեղին է հիշել, որ դեռ 2002թ. մայիսին ԱՄՆ-ը հրապարակել էր հայկական, մոլդովական, չինական ընկերությունների անունները, որոնք կասկածվում էին Իրանին այնպիսի տեխնոլոգիաներ և սարքավորումներ վաճառելու մեջ, որոնք կարող են օգտագործվել զանգվածային բնաջնջման զենքեր ստեղծելու նպատակով£ «Սև ցուցակի» մեջ ներառվել էին 12 ընկերություններ՝ երկուսը հայկական, երկուսը՝ մոլդովական, ութը՝ չինական: Ըստ «Ֆեդերալ տեղեկատուի»` երկամյա պատժամիջոցներ պետք է կկիրառվեին Չարենցավանի «Լիզին» ԲԲԸ-ի և ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի նկատմամբ՝ որպես անձի: Արմեն Սարգսյանը Չարենցավանի «Լիզին» գործարանի սեփականատերն էր և, ըստ որոշ տեղեկությունների, գործարանը վաճառել էր 1999-ին: ԱՄՆ պատժամիջոցները նշանակում էին, որ հաջորդ երկու տարիների ընթացքում ցանկացած նոր ընկերություն հիմնելու դեպքում Արմեն Սարգսյանը չէր կարող ԱՄՆ կառավարությունից օգնություն ստանալ, գնել պաշտպանական պարագաներ:

«Լիզինը» մասնագիտացված էր քիմիկատների արտադրության մեջ£ Գործարանում տասնամյակներ շարունակ շաքարի ճակնդեղից ստանում էին բյուրեղային լիզին կոչվող նյութը, որն օգտագործվում էր խոշոր եղջերավոր անասունների աճը խթանելու, ռադիացիայի վնասակար հետևանքները մեղմելու, քաղցկեղի, այլ հիվանդությունների դեպքում արյան դիմադրողականությունը բարձրացնելու նպատակով:

Այժմ, երբ ամերիկյան հեղինակավոր լրատվամիջոցը հետախուզական նյութերի հիման վրա անդրադառնում է ՀՀ առևտրային բանկերի ներկայացուցիչներին, նրանք ունեն բոլոր հիմքերն անհանգստանալու, քանի որ չի բացառվում, որ իրենք ևս հայտնվեն ԱՄՆ «սև ցուցակում»: Պարզելու համար, թե հնարավո՞ր է արդյոք, որ Հայաստանի առևտրային բանկերի որոշ ներկայացուցիչներ առաջիկայում զրկվեն ԱՄՆ մուտքի թույլտվություն ստանալու իրավունքից՝ հաշվի առնելով Իրանի հետ նրանց հնարավոր առնչությունը, «Առաջին լրատվական»-ը դիմեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն, որտեղից խոստացան շուտով պատասխանել:
Դիտումներ: 444 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: