ՈՒրբաթ, 17.05.2024, 05:15 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Նոյեմբեր » 30 » Իրենց եկամուտներով ՊԵԿ նախագահին չեն զիջում նաեւ տեղակալները
22:48
Իրենց եկամուտներով ՊԵԿ նախագահին չեն զիջում նաեւ տեղակալները
Հայտնի է, որ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը հայտնի բիզնեսմեն է ոչ միայն Հայաստանում, այլեւ ՀՀ սահմաններից դուրս, այդ իսկ պատճառով նրա միլիոնների հասնող եկամուտերը զարմանալի չեն:

Ամիսներ առաջ «Հետքը» անդրադարձել էր , որ տարեկան 8 մլն 463 հազար 500  դրամ աշխատավարձ ստացող ՊԵԿ նախագահը իր հաշվին ունի 278 մլն դրամ եւ 2 մլն 980 հազար դոլար: Իսկ կինը՝ Լաուրա Եփրեմյանը, 2011թ ստացել է ընդամենը 671 հազար 740 դրամ, սակայն իր հաշվին ունեցել է 188 մլն դրամ 2 մլն 765 հազար 200 դոլար:

Իսկ ի՞նչ եկամուտներ ունեն ՊԵԿ նախագահի տեղակալները: «Հետքն» այս անգամ ներկայացրել է նրանց գույքի ու եկամուտների 2011թ. հայտարարագրերը:

Արմեն Ալավերդյանը 2008 թ. զբաղեցնում է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնը: Ուսումնասիրելով նրա գույքի ու եկամուտների հայտարարագրերը պարզվեց, որ Ա. Ալավերդյանը 2011թ. ստացել է 11 մլն 30 հազար 425 դրամի եկամուտ, որից 7 մլն 374 հազար 215 դրամը աշխատավարձն է, 434 հազար 210 դրամը՝ քաղաքացիարիավական պայմանագրերից ստացած եկամուտը, իսկ 3 մլն 222 հազար դրամը՝ բանկային ավանդից ստացած տոկոսավճարը:

2011թ. սկզբին Արմեն Ալավերդյանն ունեցել է 0 դրամ, իսկ տարեվերջին՝ 14 մլն 990 հազար դրամ, ավելի շատ գումար, քան իր տարվա եկամուտն է: Բացի այդ, նրա հաշվին եղել է 90 հազար դոլար (տարեսկզբին՝ 122 հազար):

ՊԵԿ նախագահի տեղակալի կինը՝ Նարինե Ալավերդյանը, նշված տարում ունեցել է 5 մլն 408 հազար 340 դրամ, որից 4 մլն 61 հազար 440 դրամը աշխատավարձն է, իսկ 1 մլն 346 հազար 900 դրամը՝ ավանդի տոկոսագումարից ստացած եկամուտն է:

Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, Նարինե Ալավերդյանը 2011-ի սկզբին ունեցել է 4 մլն 700 հազար դրամ, տարեվերջին՝ 8 մլն 500 հազար դրամ, ինչպես նաեւ 20 հազար դոլար:

Որդին՝ Լեւոն Ալավերդյանը, ունեցել է միայն 1 մլն 599 հազար 787 դրամի եկամուտ, որը բանկային ավանդից ստացած տոկոսավճարն է: Նա ոչ դրամական միջոց ունի, ոչ էլ այլ եկամուտ:

ՊԵԿ նախագահի տեղակալներից Արթուր Աֆրիկյանը 2011թ. ստացել է 7 մլն 280 հազար 60 դրամի եկամուտ, որն ամբողջությամբ աշխատավարձն է: Սակայն, նրա հաշվին եղել է 19 մլն դրամ (տարեսկզբին՝ 38 մլն), 10 հազար դոլար (տարեսկզբին՝ 5 հազար) եւ 2 հազար 500 եվրո (տարեսկզբին՝ 0):

Տեղակալներից Տիգրան Բարսեղյանը նշված տարում ունեցել է 7 մլն 98 հազար 186 դրամի եկամուտ, որն աշխատավարձն է:

Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա ՊԵԿ նախագահի տեղակալը նախընտրում է գումարը պահել արտարժույթով: 2011-ի սկզբին ունեցել է 60 հազար դոլար, իսկ տարեվերջին՝ 65 հազար:

Կնոջ՝ Լուսինե Ավագյանի եկամուտը նույնպես միայն աշխատավարձն է եղել՝ 1 մլն 37 հազար 75 դրամ, սակայն նրա հաշվին եղել է 29 հազար դոլար (տարեսկզբին՝ 28 հազար):

Ռոբերտ Գալոյանը ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնը զբաղեցնում է այս տարվանից: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նա ունեցել է 6 մլն 562 հազար 652 դրամի աշխատավարձային եկամուտ, 200 միլիոն դրամ՝ շահաբաժնից ստացված եկամուտ, 3 մլն 420 հազար դրամ՝ վարձակալությունից ստացած եկամուտ, ինչպես նաեւ երկու տարբեր ավանդներից ստացած տոկոսավճար՝ 21 մլն 728 հազար 13 դրամ:

Ռոբերտ Գալոյանը ունեցել է նաեւ 310 միլիոն դրամից ստացած կամ վերադարձրած փոխառություն: Նրա հաշվին եղել է նաեւ 300 մլն դրամ, 2 մլն 300 դոլար, ինչպես նաեւ 200 հազար եվրո:

Նա ունեցել է նաեւ հողամաս, 3 շենք-շինություն, որոնցից մեկը հողամասով, ինչպես նաեւ 34 մլն 815 հազար դրամ արժողությամբ բաժնեմաս:

Վախթանգ Միրումյանը նույնպես «նորեկ» է: Նա ՊԵԿ նախագահի տեղակալի պոշտոնում նշանակվել է սույն թվականի հուլիսի 23-ին:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Վ. Միրումյանն ունեցել է 7 մլն 911 հազար 723 դրամի աշխատավարձային եկամուտ, ինչպես նաեւ 30 հազար դոլարի նվիրատվություն: Նրա հաշվին եղել է 3 մլն դրամ եւ 40 հազար դոլար:

Վախթանգ Միրումյանն ունի «Վազ 21150» մակնիշի ավտոմեքենա եւ մեկ բնակարան:
 
 Գրիշա Բալասանյան                                                             Աղբյուրը` hetq.am
Դիտումներ: 364 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/2
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: