ՈՒրբաթ, 17.05.2024, 05:16 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Սեպտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Սեպտեմբեր » 11 » Իշխան Զաքարյանը Աշոտյանի ոլորտում խախտումներ է հայտնաբերել
20:09
Իշխան Զաքարյանը Աշոտյանի ոլորտում խախտումներ է հայտնաբերել
                              Իշխան Զաքարյանը Աշոտյանի ոլորտում խախտումներ է հայտնաբերել

  ՀՀ վերահսկիչ պալատը ՀՀ կրթության և գիտության նախարարության պետական կոմիտեում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերել են բազմաբնույթ խախտումներ, թերություններ։ Այս մասին ԱԺ-ում հայտնեց ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, ով ներկայացնելով 2011թ տարեկան հաշվետվությունները` մասնավորապես նշեց, որ կրթության ոլորտում հիմնարար գիտական հետազոտությունների իրականացման ծրագրերը ֆինանսավորվում են` անտեսելով փորձաքննության գործընթացը։

Խախտելով օրենսդրության պահանջները` կոմիտեն իրականացրել է ոչ պետական կազմակերպությունների բազային ֆինանսավորում։ Գիտական թեմատիկ ծրագրերի համար հատկացված միջոցները ծախսվում են տվյալ թեմայի հետ հիմնականում առնչություն չունեցող նպատակներով։ Իշխան Զաքարյանը նշեց, որ նմանատիպ, ինչպես նաև շուրջ 235,000.0 հազ. դրամի ֆինանսական այլ բնույթի խախ­տումների օրինակները ներկայացված են Վերահսկիչ պալատի ընթացիկ հաշվետվությունում։

Խոսելով «Ռուս-Հայկական (Սլավոնական)» համալսարանում ՌԴ Հաշվիչ պալատի հետ համատեղ իրականացված վերահսկողության արդյունքների մասին, նշեց, որ համալսարանում կրթական գործունեությունն իրականացվում է բարձրագույն մասնագիտական կրթության ռուսական պետական կրթական ստանդարտի հիման վրա`անտեսելով հայկական կողմի ազգային տարածաշրջանային բաղադրիչները։ Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության նպաստների և կրթա­թոշակ­նե­րի համար ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցները հիմնականում ուղղվում են կո­մու­նալ ծախսերի վճարմանը։

Դիտումներ: 318 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: