ՈՒրբաթ, 17.05.2024, 09:42 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Նոյեմբեր » 23 » Իշխանությունները նրա համար չեն, որպեսզի նստեն տաք տեղերում, 2500դրամով ավելացնեն աշխատավարձը եվ ասեն` այսքանն են կարողանում.Բ. Հարությունյան
19:43
Իշխանությունները նրա համար չեն, որպեսզի նստեն տաք տեղերում, 2500դրամով ավելացնեն աշխատավարձը եվ ասեն` այսքանն են կարողանում.Բ. Հարությունյան
ԱԺ պատգամավորը վթարի է ենթարկվել

«Մենք ընդդիմություն ենք, կրում ենք ազգային ազատական գաղափարախոսություն և այսօր հայտարարում ենք մեր կուսակցության ստեղծման մասին»,- այսօր լրագրողների հետ հադիպման ժամանակ ասաց «Նոր Հայաստան» կուսակցության համակարգող Բաբկեն Հարությունյանը` հավելելով, որ կուսակցությունը ստեղծվում է հիմնականում Եվրասիական ինտեգրացիա  հասարակական կազմակերպության հենքի վրա:

 

Բաբկեն Հարությունյանը նշեց, որ Եվրասիական ինտեգրացիան առաջին հասարակական կազմակերպությունն է, որն ունի մեկ տարուց ավել պատմություն: Միությունը հստակ հայտարարել է Հայաստանի ինտեգրացիոն ուղղության, և «Նոր Հայաստան» կուսակցությունը նրա ջատագովն է լինելու` ողջունելով և կարևոր համարելով առաջիկայում ստեղծվելիք եվրասիական միությանը ՀՀ անդամակցությանը:

 

«Մենք կարծում ենք, որ Հայաստանը պետք լինի նախաձեռնողներից մեկը, այսինքն միանա ստեղծման աշխատանքներին, եվրասիական միությանն անդամակցելն այլընտրանք  չունի: Հայաստանը պետք է սերտորեն համագործակցի նաև Եվրոպական միության հետ: Հեռանկարում չպետք է բացառել երկու միություններինն էլ անդամակցությունը, սակայն առաջնահերթը դա եվրասիականն է»,- ասաց բանախոսը հավելելով, որ Հայաստանը չի կարող մեկուսի զարգանալ:

 

Ըստ Բաբկեն Հարությունյանի` կուսակցությունները ճգնաժամի մեջ են , ինչը երկար շարունակվել չի կարող, և անհասկանալի է, թե Հայաստանյան պայմաններում ինչպես կարող է մի կուսակցությունն ունենալ մի քանի հարյուր հազար անդամ:

 

«Ինչ է այդքան ակտիվիստներ կան, որ գնացել հերթ են կանգնել անդամագրվելու համար»,- ասաց նա:

 

Լրագրողների այնհարցին, թե արդյոք կուսակցության բացումը կապ չունի առաջիկա նախագահական ընտրությունների հետ , Բաբկեն Հարությունյանն ասաց, որ կուսակցության ստեղծումը որևէ կերպ պայմանավորված չէ առաջիկա նախագահական ընտրություններով:

 

«Ներկայիս քաղաքական կազմակերպությունների իրավիճակը գնահատելով` մենք հասկացանք, որ սպասելու ժամանակ չկա»,- ասաց նա:

 

Բանախոսը նաև շեշտեց, որ իրենց կուսակցության կորիզը կազմում են երիտասարդները:  

 

Իսկ թե ում կպաշտպանի կուսակցությունը, բանախոսն ասաց, որ դա ցույց կտա ժամանակը, քանզի կուսակցությունն ունի կարևորագույն խնդիր` կայացնել կուսակցությունը, ստեղծել քաղաքական խորհուրդ և տարածքային ստորաբաժանումներ:

 

«Այդ 80 կուսակցություների դառը փորձը մեզ հանգեցրել է այն եզրահանգմանը, որ պետք չէ ստեղծել կուսակցություն, որը բաղկացած կլինի կուսակցության նախագահից և կնիքից: Մենք կողմ չենք ծանոթ-բարեկամի սկզբունքին, որը որ մեր կուսակցությունների գործելաոճն է»,- ասաց նա:

 

Բանախոսն այն կարծիքին է, որ այսօվա քաղաքական համակարգը չի բավարարում, քանզի հայկական մենթալիտետն այնպիսինն է, որ ավելի շատ գնում են մարդկանց ետևից, քան գաղափարների: Սակայն շատ դեպքերում չկան գաղափարների առաջարկներ, հակառակ դեպքում նման պատկեր չէր լինի:

 

«Մեզ համար կարևոր է որպեսզի լինի ազատական տնտեսություն ունեցող պետություն, լինեն հավասար մեկնարկային մրցակցային պայմաններ տնտեսությունում,  ունենանք արտաքին քաղաքականության հստակ հայեցակարգ: Մենք համարձակ քայլերի կողմնակից ենք:  Ունենք առաջարկներ, և համախմբելու ենք այն մարդկանց, ովքեր ունեն պատրաստակամություն ներկայացնելու և պահանջելու»,- ասաց Բաբկեն Հարությունյանը:

 

Նա նաև նշեց, որ իշխանությունները նրա համար չեն, որպեսզի նստեն տաք տեղերում և կառավարեն, 2500 դրամով ավելացնեն աշխատավարձերը և ասեն` այսքան են կարողանում:

 

«Հայաստանում ամեն ինչ գնում է բազառային սկզբունքի վրա, այսօր կուսակցությունները ստեղծվում են, մի քիչ դիրքերն ամրապնդելուց հետո իշխանության հետ նստում են բազառի: Հայաստանը ՍՊԸ չի, որ ասենք սա իմն է, սա քոնն է»,- եզրափակեց իր խոսքը Բաբկեն Հարությունյանը:

Դիտումներ: 414 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: