ՈՒրբաթ, 17.05.2024, 06:00 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հունվար 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2014 » Հունվար » 16 » Իսկ ինչ է բաժին ընկնելու Հայաստանին
16:07
Իսկ ինչ է բաժին ընկնելու Հայաստանին
ԱՊՀ գործադիր կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է, թե երբ է պատրաստ լինելու Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու մասին համաձայնագրի նախագիծը: Այն պատրաստ է լինելու ապրիլին:

Համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել 
Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի միջև, որից 
հետո, ըստ հայտարարության, Մոսկվան կդառնա 
կառույցի քաղաքական մայրաքաղաքը, Ալմաթին՝ ֆինանսական, իսկ Մինսկը՝ դատական
 մայրաքաղաքը: Ինչպես հայտնի է, նման միություն նախատեսվում է ձևավորել 2015 
թվականի հունվարի 1-ից: Այդ մասին երկու տարի առաջ էին պայմանավորվել եռյակի նախագահները. Ռուսաստանից դեռևս Մեդվեդևն էր: Հայտնի է նաև, որ Հայաստանն էլ պատրաստակամություն է հայտնել անդամակցել այդ միությանը, լինել հիմնադիր: Հայաստանը մինչ այդ պատրաստվում է Մաքսային միության անդամ դառնալ, որը Եվրասիական միության հիմքն է: Հայաստանի անդամակցությունը նախատեսվում է մայիս-հունիսին, որից հետո հավանաբար կհայտարարվի Եվրասիական միության հիմնադիրներին Հայաստանի միանալու մասին: Եվ այս առումով հետաքրքրական է, թե ինչ է բաժին ընկնելու Երևանին, եթե Ալմաթին, Մինսկը և Մոսկվան արդեն բաժանել են, այսպես ասած, մայրաքաղաքային գործառույթները: Ինչի՞ մայրաքաղաք է դառնալու Երևանը: 

Կարելի է շատ տարբերակներ մտածել Երևանի մասին, թեև քաղաքական առումով Երևանն ընդամենը դառնալու է հիմնադիր եռյակի կցորդ, այսպես ասած, մատուցող, որն ընդամենը հավանություն է տալու եռյակի ցանկություններին: Սակայն, այնուամենայնիվ, կա մի բան, որում Երևանն իհարկե կարող է դառնալ Եվրասիական միության մայրաքաղաքներից մեկը: Երևանը կարող է դառնալ «ատկատի» մայրաքաղաք: Բանն իհարկե միայն այն չէ, որ «ատկատը» Երևանի և ընդհանրապես Հայաստանի կառավարման հիմքերի հիմքն է: Իհարկե, այս տեսանկյունից Հայաստանը «մոնոպոլիստ» չէ, և «ատկատը» հին ու բարի սովետական երևույթներից է, որ զարգացել է հետսովետական գրեթե բոլոր հանրապետություններում, հատկապես ԽՍՀՄ-ի վերականգնման գործին լծված երկրներում, բայց Հայաստանում ուրիշ են տոկոսները, նախանձելի ուրիշ են: Սակայն բանը միայն ամենօրյա «ատկատը» չէ, որ Հայաստանի մայրաքաղաքում ծաղկում է ասֆալտապատման և դիզայներա-տոնական տարատեսակ միջոցառումների արդյունքում, երբ առասպելական գումարներ են դուրս գրվում մայրաքաղաքային կոսմետիկայի համար: Խնդիրը նաև այն է, որ Հայաստանում արդեն կա, այսպես ասած, համամիութենական ատկատի փորձ՝ նկատի ունենալով այն, որ Հայաստանում կապիտալ շինարարության բումի ընթացքում ներդրվում էին նաև ռուսական շատ գումարներ, մասնավորապես շոշափվում էր Մոսկվայի տխրահռչակ քաղաքապետ Լուժկովի անունը, որոնք ըստ էության ունեին կասկածելի ծագում, գոյացման կասկածելի պատմություն: 

Այսինքն՝ փորձն արդեն ըստ էության կա, և Երևանը կարող է ևս մեկ անգամ նմանօրինակ ծառայություններ մատուցել Ռուսաստանին, Բելառուսին ու Ղազախստանին: Հատկապես որ, դատելով այդ երկրներում քաղաքական ու տնտեսական կոռուպցիայի մակարդակից, նման ծառայությունների կարիք Եվրասիական միության հիմնադիրները անկասկած ունենալու են:
Դիտումներ: 419 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: