ՈՒրբաթ, 17.05.2024, 10:02 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Ապրիլ 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Ապրիլ » 26 » Իսկ ինչ կատարվեց, երբ հասա գյուղ
23:37
Իսկ ինչ կատարվեց, երբ հասա գյուղ
Այսօր արդեն երևի 1000 կամ 10000-րդ անգամ պապուս այգում էի, ու տեսա հնուց ծաոթ մի պատկեր, որը ամեն անգամ տեսնելիս համեմատում եմ այդ պահի իմ մտածմունքների հետ, միշտ նմանություն եմ տեսնում և հույս կապում ապագայի հետ, բայց այսօր կարծես թե այդ հույսն էլ կորավ և նույնիսկ չօգնեց այս ծառը, որը թեկուզ և Պապիկ պապուս օգնությամբ, բայց նպատակ ունենալով վեր է բարձրացել ու արդեն կես դար է առատ բերք է տալիս իր տերերին առանց տրտնջալու: 
Իսկ ինչ կատարվեց, երբ հասա գյուղ ու ճանապարհին հանդիպեցի տարբեր հոգսերի տեր, բայց միևնույն ցավով տառապող համագյուղացիներից... Սկզբից հանդիպեցի վաղը ՌԴ մեկնող 3 երիտասարդի, որոնք այստեղ ոչ մի ապագա չտեսնելով հեռանում են դեպի անորոշություն, հետո ընկերոջս իր խանութում և կարճ ժամանակ հետը խոսելու ընթացքում պարտքացուցակում ևս մի քանի տասնյակ անհույս գումար ավելացրեց ու որոշեց, որ վերջ այսպես այլևս աշխատելն անհնար է.
-Ինչքան կարելի է այսպես աշխատել? նախ ամբողջ առևտրի կեսը պարտքով է, իսկ դրանց վերադառձնելիությունը շատ դանդաղ ումից ուզեմ, կամ որ ուզեմ որտեղից են տալու, ամիսը 20.000 դրամ մուծում եմ շրջանառության հարկ, 5.000 կենսաթոշակ /եկամտային հարկ/, 10.000 հարկային տեսուչներին, որ ՛՛լավ նայեն՛՛, տարին մի անգամ գալիս են ընգերական ՀԴՄ ակտ են գրում, մեկ անգամ էլ հարկային ոստիկանությունն է գալիս ու 100.000 դնում եմ գրպանները գնում են, ամեն հաշվետվություն տալուց 15.000 տալիս եմ, որ գրեն և հետն էլ շնորհակալություն ենք հայտնում ու գնում մտածելով, որ այս անգամ էլ պրծանք... 3,5 % հարկ ենք տալիս էլի տանք, բայց էս սիգարետը 240 գործարանը տալիս է 250 վաճառում ենք, եթե 250 դրամին 3,5 % հարկ ենք տալիս ստացվում է, որ աշխատում ենք մեկ տուփ սիգարետի համար 1,25 դրամ ու դա բոլոր ապրանքների գծով է այդպես, ոչ ոք թույլ չի տալիս որ իր տեսականին իր մանրածախ գնից թանկ վաճառվի... Համաձայն ենք, էլի կտանք, բայց թող չափորոշիչ դնեն ու կիրառեն, հաշվի առնելով Երևանից հեռավորութոյւնը, բնակչության վճարունակությունը, գործող խանութների թիվը, չէ որ ոնե հաստատ գիտեն մեկ մարդու հաշվով տարեկան ծախսի գումարը, ոչ թե ՀԴՄ կիրառեն, որը աշխարհում կիրառվում է որպես հաշվիչ մեքենա գործի տերերի համար, իսկ մեր համար ահ ու սարսափ, հարկային աշխատողների համար եկամտի աղբյուր... Եղբայրս Գերմանիայում խանութ ունի և արդեն 10 տարուց ավել է հարկային աշխատակից չի տեսել, գիտի որքան պիտի վճարի, վճարում է և վերջ... թող մեզ ասեն ամսեկան վճարի 50000 դրամ և գործ չունես ոչ հաշվտվության հետ, ոչ հարկայինի, միայն թե չուշացնես մուծենք իմանանք սա է և վերջ... Ախր հաստատ համոզված եմ, որ հստակ գիտե թե ով ինչքան է արտադրում և ինչքան է ներմուծում, թող դա վերահսկեն և միասնական հարկման դաշտ ապահովեն մեզ համար... Փակում եմ ու գնամ, միայն թե ափսոսում եմ այն ժամանակը, որ վատնեցի այստեղ այսքան քարը քարի վրա դրեցի ու ինքս ինձ խաբեցի ապագայի նկատմամբ սուտ տեսլականով...
Սա այն դեպքն է, երբ մարդը այս ծառի նման վեր բարձրանալու ձգտում ունի և բարձրանում է, թեկուզ երբեմբ խոչընդոտներ են հանդիպում, բայց ինչ որ մեկը դեռ գտնվում է ու ձեռք է մեկնում, բայց ձգողության ուժը ավելի մեծ է լինում...
                                                                           
                                                                                          Էմին Հովհաննիսյան
Դիտումներ: 445 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: