ՈՒրբաթ, 17.05.2024, 06:50 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Դեկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Դեկտեմբեր » 27 » Իվանիշվիլին Բաքվում հետ կանգնեց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի մասին իր խոսքերից
15:59
Իվանիշվիլին Բաքվում հետ կանգնեց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի մասին իր խոսքերից
Իվանիշվիլին Բաքվում հետ կանգնեց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի մասին իր խոսքերից Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Ադրբեջանում որոշել է խմբագրել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի վերաբերյալ իր հայտարարությունը՝ հայտնելով, որ շտապել է այդ հարցում:

 «Ես նախկինում ասել էի, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը շահագործման հանձնելուց հետո կնվազի ներկայումս գործող «Վրաստանի երկաթգծի» ուղղությունների ապրանքաշրջանառությունը։ Բայց դա շտապողական հայտարարություն էր», - դեկտեմբերի 26-ին Բաքվում պաշտոնական հանդիպումների ավարտին վրացի լրագրողներին ասել է Բիձինա Իվանիշվիլին:

Իրականում այդ հարցի հետ կապված ոչ մի խնդիր չկա, ասել է նա, գրում է «Նովոստի Գռուզիան»:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանն ինքը խոստովանել է, որ «մի փոքր շտապել է այդ հարցում»:

Հիշեցնենք, ավելի վաղ «Ռեզոնանսի» թերթի հետ զրույցում Իվանիշվիլին հայտնել էր, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծային մայրուղու շինարարությունը մի շարք հարցեր է առաջացնում, որոնց, հնարավոր է, անդրադառնա Ադրբեջան կատարած այցի ընթացքում: Նա բացատրել էր տվյալ նախագծի վերաբերյալ իր մտահոգությունները. այս երկաթգիծը շահագործման հանձնելուց հետո կնվազի ներկայումս գործող «Վրաստանի երկաթգծի» ուղղությունների ապրանքաշրջանառությունը։

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարությունն իրականացվում է Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջագային համաձայնագրով: Նախատեսվում  է երկաթգծային մայրուղու 105 կմ-անոց ճյուղի կառուցում, որի 76 կմ-ը կանցնի Թուրքիայով, 29 կմ-ը՝ Վրաստանով: Դրանից բացի, Վրաստանում կվերակառուցվի Ախալքալակ-Մարաբդա- Թբիլիսի երկաթգծի հատվածը:

Այս նախագիծը քանիցս քննադատության է ենթարկվել հայկական կողմից, քանի որ ըստ էության Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի՝ Հայաստանը մեկուսացնող հերթական ծրագիրն է:

Դիտումներ: 439 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: