ՈՒրբաթ, 17.05.2024, 08:29 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Մարտ 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Մարտ » 14 » «Ժամանակ». «Չանախը» դադարեցրել է համագործակցությունը «Սթարի» հետ. պարտքը հասել է 25 միլիոնի
13:50
«Ժամանակ». «Չանախը» դադարեցրել է համագործակցությունը «Սթարի» հետ. պարտքը հասել է 25 միլիոնի
«Ժամանակ». «Չանախը» դադարեցրել է համագործակցությունը «Սթարի» հետ. պարտքը հասել է 25 միլիոնիԿաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Չանախ» ընկերությունն այս տարվա հունվարից դադարեցրել է համագործակցությունը «Սթար» խանութների ցանցի հետ: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։

 ««Չանախի» հիմնադիր-տնօրեն Ղուկաս Բունիաթյանը «Ժամանակին» հայտնեց, որ անցած տարվա հոկտեմբերից «Սթարը» դադարել է վճարել մատակարարված ապրանքի դիմաց, եւ այս տարվա հունվարի դրությամբ պարտքը հասել է 25 մլն դրամի:

«Իրենցից մարդ չենք գտնում, որ պարտքը ուզենք: Ոչ ոք չի լսում մեր ձայնը, ո՞ւմ դիմենք: Կաթնամթերքը փողոցային վաճառք չի, պետք է խանութում իրացվի: Իսկ հիմա ում էլ դիմենք, կասեն՝ պարտքը չէր վճարում, ապրանք չտայիք, այդքան չկուտակվեր, բայց մեր մտքով չէր անցնի, որ էդքան մեծ գրուպը նման ձեւով կվարվի»,- ասաց Ղ. Բունիաթյանը՝ հավելելով, որ անցած տարի դիմել էին ՀՀ նախագահի աշխատակազմին, որի միջամտության արդյունքում 7 մլն դրամ «Սթարը» վճարել էր «Չանախին», բայց հետո նորից դադարեցրել էր վճարումները:

Նա նշեց, որ «Չանախն» աշխատում է հաշիվ-ապրանքագրերով, վճարումները կատարում է ժամանակին, եւ հիմա էլ գյուղացիներից մթերված կաթի դիմաց վճարելու համար բանկից 10 մլն դրամ վարկ է վերցրել. «25 մլն դրամն ուր, 10 մլն դրամն ուր: Մանրածախ շուկայում խայտառակ վիճակ է»,- գրում է «Ժամանակը»:

Դիտումներ: 451 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: