ՈՒրբաթ, 17.05.2024, 08:32 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Դեկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Դեկտեմբեր » 13 » «Ժամանակ». «Հազարամյակի մարտահրավերը» վերսկսո՞ւմ է Հայաստանի ֆինանսավորումը
16:34
«Ժամանակ». «Հազարամյակի մարտահրավերը» վերսկսո՞ւմ է Հայաստանի ֆինանսավորումը
«Ժամանակ». «Հազարամյակի մարտահրավերը» վերսկսո՞ւմ է Հայաստանի ֆինանսավորումըԱմերիկյան «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան հաջորդ տարի կվերսկսի Հայաստանին ֆինանսավորելը: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։

«Հիշեցնենք, որ 2006 թվականին «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան (ՀՄԿ) ծրագրել էր Հայաստանին հատկացնել մոտ 235 միլիոն դոլարի գումար` նախատեսված ոռոգման համակարգերի եւ գյուղական ճանապարհների շինարարության համար: 2009-ին, սակայն, կորպորացիայի տնօրենների խորհուրդը որոշեց դադարեցնել մոտ 60 միլիոն դոլար արժողությամբ ճանապարհաշինության ծրագրի ֆինանսավորումը` դա պայմանավորելով մի շարք քաղաքական ցուցանիշների գծով Հայաստանի կատարողականի վատթարացմամբ: Պարզ ասած՝ այդ ֆինանսավորումը դադարեցվեց՝ պայմանավորված 2008 թ. նախագահական ընտրություններից հետո մարտի 1-2-ի իրադարձություններով, դրան հետեւած գործընթացներով, բազմաթիվ քաղբանտարկյալների առկայությամբ եւ այլն:

Իսկ այժմ գոյություն ունեցող ներքաղաքական պայմանները, հավանաբար, ԱՄՆ-ին կամ ՀՄԿ-ին այդ ֆինանսավորումը վերսկսելու նախադրյալներ են տվել: Այս տարի իշխանություններին հաջողվեց հնարավորինս անաղմուկ անցկացնել մայիսյան խորհրդարանական ընտրությունները: 
Բացի ներքաղաքական իրավիճակից, ՀՀ գործող իշխանությունները հայտարարում են, թե որդեգրել են եվրոինտեգրման ճանապարհը: Ամեն դեպքում, գործող իշխանությունները արտաքին քաղաքականության ոլորտում կարողացել են միանշանակ ռուսամետությունից պոկվել եւ ինչ-որ առումով համագործակցել նաեւ Արեւմուտքի հետ: Եվ այս երկու հանգամանքները, հավանաբար, հիմք են հանդիսացել ԱՄՆ-ի ու ՀՄԿ-ի համար, որ վերսկսեն Հայաստանին ֆինանսավորելը:

Ընդ որում, մեր տեղեկություններով՝ ՀՄԿ-ն որոշել է ոչ թե կիսատ մնացած ֆինանսավորումը շարունակել, այլ այն ավելացնել: Ավելին, տեղեկություններ կան նաեւ, որ եթե ՀՀ իշխանությունները կարողանան դիմակայել ՌԴ-ին ու չմիանան Եվրասիական միությանը, ԱՄՆ-ը Հայաստանին տարբեր ծրագրերով, այդ թվում՝ եւ ՀՄԿ-ով, անհատույց 2 մլրդ դոլար կհատկացնի»,- գրում է «Ժամանակը»։


Դիտումներ: 350 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: