ՈՒրբաթ, 17.05.2024, 07:53 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Նոյեմբեր 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Նոյեմբեր » 16 » «Ժառանգություն». 2014 թվականի բյուջեն արտագաղթի եւ աղքատության բյուջե է
08:31
«Ժառանգություն». 2014 թվականի բյուջեն արտագաղթի եւ աղքատության բյուջե է
«Ժառանգություն». 2014 թվականի բյուջեն արտագաղթի եւ աղքատության բյուջե է2014 թվականի բյուջեն արտագաղթի
եւ աղքատության բյուջե է, իսկ որոշ մարդկանց 
համար` խրախճանքի անսպառ հնարավորություն: Այդ
մասին ասել է «Ժառանգություն» խմբակցության
ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ Հ1 
հեռուստաընկերության «Խորհրդարանական շաբաթ» 
հաղորդման շրջանակում:

«Թե հատկապես ո՞ւմ  համար է բյուջեն խրախճանքի, 
կարծում եմ գիտենք բոլորս` խոսքը շուրջ հազար պաշտոնյաների մասին է, ովքեր 
շարունակում են իրենց խրախճանքը` այս անգամ ավելի անամոթաբար` կտրուկ 
բարձրացնելով իրենց աշխատավարձերը:
Փաստորեն, Հայաստանը որպես խաղատուն օգտագործողները 2014 թվականին նախատեսում են հայ ժողովրդին պատկանող կարողությունները նորից որպես խաղադրույք դնել` իրենց խաղամոլությունը բավարարելու համար:
Մաքսային միությանը միանալու մտադրության մասին հայտարարությունը, փաստացի, մի նոր խաղադրույք է, որի իրագործման հետեւանքով մեր տնտեսությանը հասցվելու են հսկայական վնասներ, որի պատճառն է, առաջին հերթին` մաքսային դրույքաչափերի բարձրացումը: Խաղամոլների նման ավանտյուրան վկայում է այն մասին, որ խաղացողները ոչ միայն չեն մտահոգվում պարտվելուց, այլ նաեւ չեն վախենում հայ ժողովրդին պատկանող կարողությունները փոշիացնելու հետեւանքով արժանի պատիժը կրելուց:
Քանի դեռ մենք չենք հեռացնում խրախճանքի մեջ գտնվողներին, մեզ ներկայացված պարտադրանքը, մեր հեռացման` արտագաղթելու վերաբերյալ, շարունակվելու է, իսկ թոշակ եւ աշխատավարձ ստացողները մնալու են նվաստացուցիչ պայմաններում եւ աղքատության մեջ:
Թող թյուրըմբռնում չլինի` իբրեւ թոշակները եւ աշխատավարձերը բարձրանալու են: Թոշակների եւ աշխատավարձերի չնչին բարձրացումների հետ մեկտեղ արդեն արձանագրված գնաճին եւս ավելանալու է գնաճ, եւ դեռ ավելին` նոր հարկատեսակ է գործելու` պարտադիր կուտակային կենսաթոշակային հիմնադրամին աշխատավարձից 5 տոկոս եւ ավելի գանձման միջոցով, որը վերաբերելու  է աշխատավարձ ստացող շուրջ 250 հազար անձի:
Մի խոսքով, աղքատների եւ աղետի մեջ գտնվող ժողովրդի համար, իհարկե, սա բյուջե չէ, սա ուղղակի նշանակում է` մեր ժողովրդին որբի կարգավիճակ տրամադրել, իսկ որոշ անձանց համար արտոնյալ պայման` խրախճանքը շարունակելու:

Այսքանից հետո օրինաչափ եւ բնական է, որ օրեցօր շատանում եւ ծավալվում են բողոքի համատարած ցույցերը, որոնք անխուսափելի են դարձնում դեռ տարեսկզբից մեր ժողովրդի կողմից սկսած հեղափոխական շարժման հաղթական հանգուցալուծումը, ինչն ի ցույց է դնում, որ  Շանթ Հարությունյանի ու իր համախոհների փոխարեն բանտախցերում պետք է եւ կհայտնվեն երկիրն ու ժողովրդին արյունաքամ անողները»,- նշել է Փոստանջյանը:

Դիտումներ: 351 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: