ՈՒրբաթ, 17.05.2024, 07:41 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Սեպտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Սեպտեմբեր » 14 » Ժիրինովսկին հաշվում է հայ օլիգարխների փողերը
23:40
Ժիրինովսկին հաշվում է հայ օլիգարխների փողերը
                           

   Հնում թագավորները միշտ պահում էին խեղկատակներ: Մանավանդ` Մեծն Ռուսիայում:Մանավանդ` ահեղ ժամանկներում: Եվ քանի որ Մեծն Ռուսիայի ահեղ ժամանակները երբեք չեն ավարտվում, ապա այժմ էլ ՎՎՊ-ի` Վլադիմիր Պուտինի գլխավոր խեղկատակը` Վլադիմիր Վոլֆովիչ Ժիրինովսկին, այս անգամ եւս կատարում է խեղկատակի հիմնական գործառույթը` խոսում է թագավորի փոխարեն եւ ստուգում է հասցեատերերի ռեակցիան:

Այս անգամ Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի դեմ Ռուսաստանում կազմակերպված ցույցում Վլադիմիր Վոլֆովիչը միանգամից արտաբերեց 3-4 ակնարկային դրույթներ, որոնք քննարկման խնդիր ունեն:

Նա պնդեց, որ ռուսական բանակը պետք է ավելի ամրացնի իր ներկայությունը, որպեսզի «թուրքերը, միայն տեսնելով այդ բանակի հսկայական ծավալները, փախչեն եւ միտք չունենան Հայաստանի վրա հարձակվելու»: Հարց է առաջանում` այդ երբ են թուրքերը վերջերս արտահայտել իրենց մտադրությունը Հայաստանի վրա հարձակվելու: Միաժամանակ, եթե ցույցը կապված էր Սաֆարովի էքստրադիցիայի հետ, ապա Թուրքիան այդ էքստրադիցիայի վերաբերյալ մի ֆրազ անգամ չի արտաբերել եւ ակներեւաբար հավանություն չի տվել Ադրբեջանի գործողություններին: Սակայն Վլադիմիր Վոլֆովիչն այստեղ կանգ չի առնում. Նա շարունակում է. «Հայ օլիգարխները պետք է դադարեն ժլատ լինեն եւ օգնեն հայկական բանակին»: Սա արդեն ավելի լուրջ է: Առաջին հերթին Պուտինը Վոլֆովիչի բերանով ակնարկում է, որ բավական է հայկական կողմը փորձի շագանակներ հանել ռուսական բանակի ձեռքերով: Նաեւ այդ հայտարարության մեջ ակնարկային հնչում է հայկական զինված ուժերին նյութական, գուցեեւ ռազմական օգնություն ցուցաբերելու ցանկությունը: Միեւնույն ժամանակ ՀՀ անկախ, ինքնիշխան իշխանություններին պետք է հուզի մեկ կարեւոր հարցադրում` ինչ իրավունքով է, թեկուզ եւ «բարեկամական» երկրի քաղաքական գործիչը մասնակցում մեր օլիգարխների ֆինանսական ռեսուրսների բաշխմանը: Վերջիվերջո, դա տեղական իշխանությունների խնդիրն է: Տեղական օլիգարխները, իհարկե, պետք է ավելի շատ մասնակցեն ռազմական ուժի հզորացմանը եւ կայացմանը, դա անվիճելի փաստ է: Բայց օտար երկրի կողմից տրվող խորհուրդները ինքնաբերաբար ենթադրում է օտար ուժի մասնակցությունը Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական խնդիրներին:

Վլադիմիր Ժիրինովսկու հարձակումների երրորդ զոհը Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն է, որին Ժիրինովսկին կոչ է անում մասնակցել ցույցերին` գործուղում գնալու փոխարեն: Ժիրինովսկին դարձյալ խոսում է փողային հարցերի մասին` ասելով, որ Արա Աբրահամյանը ճանապարհորդում է հայկական փողերով: Այստեղից երեւում է մի բան` Վլադիմիր Վոլֆովիչը /Պուտինի հանձնարարականով/ սկսել է հաշվել Հայաստանի ներքին դրամական շրջանառությանը` լինի դա Արա Աբրահամյանի գրպանի, թե հայոց օլիգարխիայի ներկայացուցիչների փողերը: Սրանից մենք կարող ենք գալ մի պրիմիտիվ եզրակացության` ինչ-որ մեկը սկսել է մասնակցել Հայաստանում փողային ռեսուրսների վերաբաշխմանը: Բայց թե ինչ կապ ուներ այստեղ թուրքական հարձակումը եւ ռուսական ուժի տեղադրումը, մնում է միայն տարակուսել:

Անուշ Սեդրակյան

Դիտումներ: 449 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: