ՈՒրբաթ, 17.05.2024, 08:29 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Հունիս » 15 » «Ժողովուրդ» Ինչպե՞ս հարստացավ Հովիկ Աբրահամյանը
10:32
«Ժողովուրդ» Ինչպե՞ս հարստացավ Հովիկ Աբրահամյանը

«Ժողովուրդ»-ը հարցազրույց է հրապարակել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ:

-Պարոն Աբրահամյան, ՀՀ վարչապետի Առաքելյանի «բաց ֆաքսերն» ուղարկվեցին դատախազություն՝ քննության, այնտեղից էլ՝ ոստիկանության թաղային քննիչներին, և չկա բացահայտում: Ինչո՞ւ իշխանության վերին օղակներում չկա այդ պատասխանատվությունը:


-Համաձայն եմ Ձեզ հետ, եթե մենք վերևից չհովանավորենք, սրան-նրան չմիջնորդենք, նման բաներ չեն լինի: Դրա համար մեզանից պետք է սկսենք: Ես ազնվորեն, անկեղծ ասած, չեմ էլ հավատում, որ վարչապետը կարող է տենց միամիտ քայլ անի, ինչ-որ օֆշորում հաշիվ բացի:

-Հաշիվ բացելը միամտությո՞ւն է:

-Այո, իհարկե, որովհետև ինքն այդ գործի գիտակն է. ԿԲ-ի նախագահ է եղել, ֆինանսական կառույցներում աշխատել է: Բայց սպասենք պատկան մարմինների հիմնավորմանը: Ինքը ԱԺ-ի՝ թիվ մեկ ամբիոնից հերքեց՝ ասելով, թե հնարավոր է, որ մարդ որևէ մեկի փոխարեն բացի հաշիվ:

-Հա, գուցե բացի հաշիվ, բայց այդքան գումար որևէ մեկը որևէ մեկին պարզապես կփոխանցի՞:

-Բայց ոնց որ ասաց՝ գումարները չի փոխանցել: Իհարկե, եթե հաշիվը բացելուց հետո գումար է գալիս, ուրեմն ինչ-որ տեղ պայմանավորվածություն պետք է լինի: Բայց այդ գումար գալու փաստը դեռ չի ապացուցվել: Իմ կարծիքով՝ պետք է նման քայլերին վերջ տրվի:

-Պարոն Աբրահամյան, բայց Դուք ևս մեղադրանքներից չեք կարող խուսափել: Դուք էլ բազում սեփականություններ ունեք՝ նաև ստվերից ու «ատկատից» գոյացած:

-Ես 2008թ. գործադիրում չեմ աշխատում: Ես որևէ կոռուպցիոն սկանդալի հետ կապ չեմ ունեցել:

-Իսկ ինչպե՞ս եք հարստացել:

-Աշխատանքի շնորհիվ: Աշխատել եմ Արտաշատի գործարանում, երբ սեփականաշնորհման գործընթաց սկսվեց, մենք սեփականաշնորհել ենք այն և այլն: Աշխատանքի, բիզնեսի արդյունքում: Պետական բյուջեի փողերը թալանելով ես չեմ զբաղվել, նման ցանկություն էլ չունեմ և նման մարդկանցից անգամ զզվում եմ:


Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում

Դիտումներ: 367 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: