ՈՒրբաթ, 17.05.2024, 07:41 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Դեկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Դեկտեմբեր » 19 » Կանխվել է առանձնապես խոշոր չափերի հարկերը չարամտորեն չվճարելու գործարքը
17:07
Կանխվել է առանձնապես խոշոր չափերի հարկերը չարամտորեն չվճարելու գործարքը
Կանխվել է առանձնապես խոշոր չափերի հարկերը չարամտորեն չվճարելու գործարքը ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով  հարուցվել է քրեական գործ՝ Աշտարակի տարածքային հարկային տեսչությունում հաշվառված «Սաքրեն» ընկերության տնօրեն Կարեն Գրիգորյանի նկատմամբ:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունների եւ հաշվարկների մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ ներառելու միջոցով նա փորձել է խուսափել առանձնապես խոշոր չափերի` շուրջ 29 միլիոն դրամի հարկերի վճարումից:

Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Գոլդ-Էներջի» ՍՊԸ հիմնադիր եւ նախկին տնօրեն Ժորժիկ Բաղումյանը համաձայնության գալով «Սաքրեն»-ի տնօրեն Կարեն Գրիգորյանի հետ` գործարքի ընդհանուր գումարի 6 տոկոսի դիմաց, 2009թ. փետրվար-օգոստոս ժամանակահատվածում, առանց փաստացի ապրանքներ ստանալու, ձեռք է բերել ավելի քան 90 միլիոն դրամի կեղծ, անապրանք հաշիվ-ապրանքագրեր, որոնք էլ նա հետագայում օգտագործել է որպես ծախսեր հիմնավորող իրական փաստաթուղթ: Ավելին, 2009թ. 1-ին, 2-րդ եւ 3-րդ եռամսյակների ԱԱՀ-ի եւ շահութահարկի հաշվարկներում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ ներառելով, չարամտորեն խուսափել է  առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 30 միլիոն դրամի հարկերը պետբյուջե վճարելուց:

Հետագայում, քրեական գործի նախաքննության հանգամանքների բազմակողմանի հետազոտման նպատակով, հոկտեմբերին Ժորժիկ Բաղումյանին պատկանող Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի 40-րդ տանը  խուզարկության ժամանակ հայտնաբերվել են «Գոլդ-Էներջի» ընկերության կողմից թաքցված հարկերի փաստը հաստատող բոլոր փաստաթղթերը: Խուզարկության ընթացքում տանտիրոջ չհրկիզվող պահարաններից հայտնաբերվել եւ առգրավել են նաեւ վերջինիս կողմից ապօրինի կերպով ձեռք բերված եւ պահվող հրազեն հանդիսացող մեկական` «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ, «ՏՕԶ-8» մոդելի որսորդական-սպորտային հրացան, ինքնաշեն ատրճանակ, «ԻԺ-43» տեսակի երկփողանի 12մմ տրամաչափի որսորդական հրացան եւ ռազմամթերք հանդիսացող 72 հատ 9մմ տրամաչափի մարտական փամփուշտներ ու 10 հատ 5.6մմ տրամաչափի օղակաձեւ բոցավառման որսորդական-սպորտային փամփուշտներ:

Դեպքի առթիվ Ժորժիկ Բաղումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգքրի 205-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով ու որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Դիտումներ: 394 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: