ՈՒրբաթ, 17.05.2024, 06:01 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Նոյեմբեր » 30 » Կառավարությունը չի պատրաստվում փոփոխել շքեղության հարկը
17:40
Կառավարությունը չի պատրաստվում փոփոխել շքեղության հարկը
Կառավարությունը չի պատրաստվում փոփոխել շքեղության հարկըՆերկա փուլում շքեղ ավտոմեքենաների հարկման համակարգի փոփոխությունը նպատակահարմար չէ: Այդ մասին նշված է ՀՀ կառավարության եզրակացությունում, որպես պատասխան ՀՀ Ազգային Ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի առաջարկության՝ վերանայել շքեղության հարկը:

Կառավարության եզրակացության մեջ նշված է, որ 2012 թ. առաջին վեց ամիսների ընթացքում ակցիզային հարկով հարկման ենթակա` շքեղ ավտոմեքենաների ներմուծման ծավալները կրճատվել են նախորդ երեք տարիների նույն ժամանակահատվածների համեմատությամբ, ինչի արդյունքում հարաբերականորեն կրճատվել են նաեւ պետական բյուջեի հարկային եկամուտները:

Այնուհետեւ նշվել է, որ 2012 թ. հունվարի 1-ից կիրառվող օրենսդրական փոփոխությունը արդարացված է: Խնդիրը նրանում է, որ շքեղ ավտոմեքենաները հարկելու մտադրությունը ավտոմեքենա ներմուծողներին հայտնի է եղել դեռեւս 2011 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից, ինչի արդյունքում ավտոմեքենա ներմուծողները կատարել են պարզ հարկային պլանավորում եւ շքեղ ավտոմեքենաների լրացուցիչ քանակությունները ներմուծել են մինչեւ 2012 թ. հունվարի 1-ը: Այսպես՝ 2009 թ. ներմուծվել են 177, 2010 թ.` 255, իսկ 2011 թ.` 310 շքեղ ավտոմեքենաներ (2011 թ. ներմուծվածների գերակշիռ մասը հենց սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում):

Դիտումներ: 373 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/2
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: