ՈՒրբաթ, 17.05.2024, 06:10 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Օգոստոս » 30 » Կառավարությունը որոշել է նորոգել Ջերմուկի կամուրջը
18:40
Կառավարությունը որոշել է նորոգել Ջերմուկի կամուրջը
                                     Կառավարությունը որոշել է նորոգել Ջերմուկի կամուրջը

  Կառավարությունը 137 մլն դրամ կհատկացնի Ջերմուկ քաղաքի կամուրջի վերանորգման նպատակով: Համապատասխան որոշումն ընդունվել է այսօր` կառավարության նիստում: Ջերմուկ քաղաքի կամուրջը կառուցվել է 1972 թվականին եւ վերջին անգամ վերանորոգման է ենթարկվել 2003 թվականին: Ներկայում, ըստ տարածքային կառավարման նախարարության ներկայացրած տեղեկանքի, Ջերմուկի կամուրջը դարձել է անանցանելի: «Մինչեւ ձմեռային սեզոնի ավարտը վերանորոգման աշխատանքները պետք է ավարտվեն»,-կառավարության նիստում հայտարարել է տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը:

Կառավարության այսօրվա մեկ այլ որոշմամբ, սիրիահայերը կազատվեն Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագրի երկարաձգման համար պետական տուրքից: Գործադիրն այսօր հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին, որը կներկայացվի Ազգային ժողովի հաստատմանը: Ըստ սփյուռքի նախարարության ներկայացրած տեղեկանքի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող սիրիահայերին տրվում է Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա՝ հիմնականում մինչեւ 21 օր ժամկետով գտնվելու իրավունքով: Սակայն շատերը շարունակում են բնակվել Հայաստանում, առաջացել է նրանց տրված վիզաները երկարաձգելու, ինչպես նաեւ կացության կարգավիճակ ստանալու անհրաժեշտություն:

Նշենք, որ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ մուտքի արտոնագրի երկարաձգման յուրաքանչյուր օրվա համար գանձվում է պետական տուրք` բազային տուրքի 50 տոկոսի չափով: Հայաստանում կացության կարգավիճակի հետ կապված փաստաթղթեր տալու համար պետք է վճարել բազային տուրքի 105-150-ապատիկի չափով: Հետեւաբար մուտքի արտոնագիրը երկարաձգելու կամ կեցության կարգավիճակ ստանալու համար սահմանված պետական տուրքի վճարումը ծանր նյութական վիճակում գտնվող սիրիահայերի համար խնդրահարույց է:

Դիտումներ: 382 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: