ՈՒրբաթ, 17.05.2024, 04:40 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Օգոստոս » 20 » Կառավարությունը պետք է աջակցի սիրիահայ գործարարներին՝ ՀՀ-ում բիզնես սկսելու համար. ԲՀԿ
11:53
Կառավարությունը պետք է աջակցի սիրիահայ գործարարներին՝ ՀՀ-ում բիզնես սկսելու համար. ԲՀԿ
                       Կառավարությունը պետք է աջակցի սիրիահայ գործարարներին՝ ՀՀ-ում բիզնես սկսելու համար. ԲՀԿ

  Հայաստան տեղափոխված սիրիահայերի համար այստեղ բիզնես սկսելու առումով ոչ մի արտոնություն չի գործում: Այս առումով օրենսդրական նախաձեռնություններ պետք չեն, այլ հարկավոր է խնդիրը նորմատիվ ակտերով կարգավորել և կառավարության որոշմամբ աջակցել սիրիահայ գործարարներին: Նման տեսակետ«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը՝ նշելով, որ դա կառավարությունից պետք է պահանջել:

Նա հայտնեց, որ իրենք նախաձեռնում են ընդհանուր բիզնես միջավայրի բարելավմանը միտված օրենսդրական նախաձեռնություններ ներկայացնել Աժ-ի աշնանային նստաշրջանում՝ մասնավորապես, ընտանեկան բիզնեսը հարկերից ազատելու համար. եթե ընտանիքն է աշխատում, փոքր կամ միջին բիզնես է, ապա 3-4 տարի ազատվում է հարկերից: Օրենսդրական նախաձեռնություններ են պատրաստվում նաև արտոնագրային վճարներն էլ ավելի պարզեցնելու մասով, գեղարվեստական գրականության վաճառքը հարկային արտոնություն տալու, ՓՄՁ պետական աջակցության և զարգացման օրենսդրական նախագծի, նաև արդյունաբերական քաղաքականության մասին:

«Եթե դրանք ընդունվեն, բոլորին կվերաբերեն: Իսկ բիզնես հիմնելու, ձեռնարկություն գրանցելու խնդիրներն ընդհանուր օրենսդրական դաշտում լուծված են: Խնդիրն այն է, որ եթե գրանցեցիր՝ բիզնեսը ինչ պայմաններում է սկսելու գործել`բանկից կարողանալո՞ւ է հեշտությամբ, մատչելի պայմաններով վարկ վերցնել, թե՞ ոչ, հարկային հաշվետվությունների մեխանիզմները պարզեցվա՞ծ են, թե՞ ոչ»,- ասաց Մ.Մելքումյանը՝ հավելելով, որ բանկից վարկ վերցնելու կամ լիզինգի պայմաններն ապահովելու, երաշխավորություն ստանալու առումով էկոնոմիկայի նախարարության ներքո գործող ՓՄՁ զարգացման աջակցության կենտրոնը և Ունիվերսալ վարկային կազմակերպությունը պետք է աջակցեն: 
Դիտումներ: 423 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: