ՈՒրբաթ, 17.05.2024, 05:16 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Նոյեմբեր » 29 » Կառավարությունը վերանայել է 2013 թ. բյուջեի նախագիծը՝ պատգամավորների առաջարկների հիման վրա
15:50
Կառավարությունը վերանայել է 2013 թ. բյուջեի նախագիծը՝ պատգամավորների առաջարկների հիման վրա
Կառավարությունը վերանայել է 2013 թ. բյուջեի նախագիծը՝ պատգամավորների առաջարկների հիման վրաԿառավարությունը ՀՀ Ազգային Ժողովից ստացել է 406 առաջարկություն՝ 2013 թ. պետական բյուջեի նախագծում փոփոխություն կատարելու համար; Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Նրա տեղեկացմամբ՝ առաջարկություններ ներկայացրել են եւ հանձնաժողովները, եւ խմբակցությունները, եւ անհատ պատգամավորները: Առաջարկությունները հիմնականում նախատեսում են բյուջետային հատկացումների ավելացում, որոշ դեպքերում՝ վերաբաշխում: Հարցադրումներ կան սոցիալ-տնտեսական քաղաքականության վերանայման մասին:

Ընդհանուր առմամբ՝ պատգամավորներն առաջարկել են բյուջեի եկամուտներն ավելացնել 137,6 մլրդ դրամով, իսկ ծախսերը՝ 411 մլրդ դրամով:

ՀՀ կառավարությունը համաձայնել է պետական բյուջեի եկամուտներն ու ծախսերն ավելացնել 1,2 մլրդ դրամով:

Եկամուտների ավելացման հիմնական աղբյուրը (մոտ 1 մլրդ դրամ) լինելու են պաշտոնական դրամաշնորհները (արտասահմանից ստացվող անհատույց միջոցները); Դրամաշնորհների ավելացումը պայմանավորված է ինչպես փոխարժեքի ճշգրտմամբ, այնպես էլ նոր դրամաշնորհի ստացմամբ (Եվրոպական հարեւանությամբ ներդրումային ծրագիր):

Ծախսերից ամենամեծ ավելացում՝ 1,5 մլրդ դրամի չափով, նախատեսվում է զոհված զինծառայողների բնակարանային պայմանների բարելավման համար: Սակայն կատավել է նաեւ 1,3 մլրդ դրամի այլ ծախսերի կրճատում:

Պատգամավորների առաջարկներից ընդունվել են 67-ը, 137-ը մերժվել են, իսկ 202 առաջարկություն կքննարկվեն կառավարության հետագա ծրագրերում:

Դիտումներ: 337 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: