ՈՒրբաթ, 17.05.2024, 07:15 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Դեկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Դեկտեմբեր » 27 » Կառավարությունը կրկին վերանայել է ԱԳՆ շենքի վաճառքի մասին որոշումը՝ Է. Էռնեկյանին շանս է տրվում այն գնելու
16:03
Կառավարությունը կրկին վերանայել է ԱԳՆ շենքի վաճառքի մասին որոշումը՝ Է. Էռնեկյանին շանս է տրվում այն գնելու
Կառավարությունը կրկին վերանայել է ԱԳՆ շենքի վաճառքի մասին որոշումը՝ Է. Էռնեկյանին շանս է տրվում այն գնելու Էդուարդո Էռնեկյանի «Տանգո» ընկերությունը հնարավորություն կստանա գնելու Կառավարության թիվ 2 մասնաշենքը, որտեղ տեղակայված են ՀՀ արտաքին գործերի, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների եւ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունները:

ՀՀ կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 27-ին հաստատեց Կառավարական թիվ 2 մասնաշենքի օտարման մասին հերթական որոշումը: Այսօր առավոտյան որոշումը արմատական փոփոխությունների է ենթարկվել, «Տանգո» ընկերությունը կրկին նշվել է որպես պոտենցիալ գնորդ:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 25-ին ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջում տեղակայվել էր որոշման նախագիծ, որով ԱԳՆ շենքը հանվում էր աճուրդի՝ փաստորեն չեղյալ համարելով Էդուարդո Էռնեկյանի «Տանգո» ընկերությանը վաճառելու մասին հոկտեմբերին կայացրած որոշումը:

Այսօր առավոտյան կատարած փոփոխություններով՝ «Տանգո» ընկերությունը կրկին հնարավորություն է ստացել գնելու շենքը՝ եթե դասական աճուրդով կառավարությանը չհաջողի ավելի բարձր գնով գնորդ գտնել: Այսինքն՝ կառավարությունը նախ շենքը կդնի աճուրդի, որից հետո պարզ կլինի՝ Է. Էռնեկյանը 51 մլն դոլարով գնելու է՞ շենքը, թե՞ ոչ:

Աճուրդը պետք է կազմակերպվի առաջիկա 3 ամսվա ընթացքում:

Ինչ վերաբերում է «Տանգոյին», ապա նրա հետ կկնքվի օտարման նախնական պայմանագիր:

Դիտումներ: 479 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: