ՈՒրբաթ, 17.05.2024, 06:10 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Մարտ 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Մարտ » 13 » Կարմիր խավիարը Երեւանում երկու անգամ ավելի թանկ է, քան Մոսկվայում
14:47
Կարմիր խավիարը Երեւանում երկու անգամ ավելի թանկ է, քան Մոսկվայում
Կարմիր խավիարը Երեւանում երկու անգամ ավելի թանկ է, քան ՄոսկվայումԼինում են  նաեւ այսպիսի զուգադիպություններ. Հայաստանի մայրաքաղաքում երկու տեսակի «ծովամթերք» տարվա ընթացքում թանկացել է միեւնույն` 10,4%-ով: Ճիշտ է, բացարձակ աճով տարբերությունը հսկայական է. եթե ապրանքատեսակներից մեկը թանկացել է  37,5 դրամով, ապա մյուսը`  6,2 հազ. դրամով: Առաջինը պահածո «տոմատով կիլկան» է, իսկ մուսը` կարմիր խավիարը:

Ի դեպ, Մոսկվայում, որը համարվում է աշխարհի ամենաթանկ մայրաքաղաքներից մեկը, նույն կարմիր խավարը հնարավոր է ձեռք բերել երկու անգամ ավելի էժան, քան Հայաստանում:

Այսպիսով, գնաճը փետրվարին, նախորդ տարվա փետրվարի համեմատ կազմել է 103,1%:  Պարենային ապրանքների մասով այն կազմել է  102,6%: Միջին մանրածախ գներում աճի բարձր տեմպն արձանագրվել է ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի խմբում` 5,1%:

Բժշկական  ծառայությունը, դեղորայքի հետ համատեղ  աճել է միջինը 10,2%-ով: Սա, իհարկե, կարմիր խավիար չէ, եւ կարիք ունեցողների համար  դժվար է հրաժարվել  դրանցից:

Սպիրտային խմիչքի խմբում ընդհանուր առմամբ արձանագրվել է գնաճ, բացի  շամպայնից եւ երեք աստղանի «Մանե» կոնյակից, որոնց  գինը նվազել է  14,5-ական տոկոսով: Անցյալ տարվա մակարդակին է մնացել տեղական օղու գինը:

Ամենավատն այն է, որ թանկացել է Հայաստանի բանկիչների համար ամենակարեւոր սննդամթերքը` հացը:  Վերջին տարիներին հացի գներն անշեղորեն բարձրանում են, ընդ որում անտեսելով հացահատիկի միջազգային շուկայում գների միտումները:

Սկզբում նշենք, որ տարվա ընթացքում մայրաքաղաքում կտրուկ աճել է բարձր կարգի ալյուրի գինը 20,5%-ով:  Բարձր կարգի հացի գինն էլ  թանկացել է  8,6%-ով կիլոգրամի դիմաց: Սրա հետ կապված ավելացել են նաեւ մակարոնեղենի գները:

Ամսական միջին անվանական աշխատավարձի տվյալները փետրվարի մասով դեռեւս չեն հրապարակվել, սակայն հազիվ թե այդ ցուցանիշի աճի տեմպը գերազանցի հունվարյան մակարդակը` 4,5%: Դժվար չէ նկատել, որ վերոնշյալ թանկացումներն իրենց աճի տեմպով գերազանցում են ամսական միջին անվանական աշխատավարձի ցուցանիշը:

Գների դինամիկայում կան, իհարկե, նաեւ դրական պահեր: Օրինակ, տավարի միսը թանկացել է, սակայն խորհրդանշական` 0,1%-ով: Իսկ ահա խոզի եւ ոչխարի մսի գինը նվազել է համապատասխանբար 6,8% եւ 19,2% -ով:

Դիտումներ: 347 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: