ՈՒրբաթ, 17.05.2024, 05:15 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հոկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Հոկտեմբեր » 23 » Կաթնամթերքը հնարավոր է թանկանա
22:19
Կաթնամթերքը հնարավոր է թանկանա
Կաթնամթերքը հնարավոր է թանկանա

Հայաստանում հնարավոր է թանկանա կաթնամթերքը: Նման կանխատեսման հիմք է ինչպես միջազգային շուկայում կաթնամթերքի թանկացման միտումը, այնպես էլ տեղական արտադրողների հաշվարկները:

Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից հրապարակվող պարենի գների ինդեքսը 2012 թ. սեպտեմբերին` նախորդ ամսվա նկատմամբ աճել է 1.4%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է մսամթերքի եւ կաթնամթերքի գների աճով ողջ աշխարհում:

Կաթնամթերքի գնաճ արդեն իսկ նկատվում է Ռուսաստանում, նման զարգացումներ են ակնկալվում Ուկրաինայում: Հիմնական պատճառը ամռան չորային կլիման էր, ինչի պատճառով անասնակերը թանկացել է: Չի բացառվում, որ Հայաստան ներմուծվող կաթի փոշին ու մյուս կաթնամթեքրները թանկանան:

Նույն խնդրի առջեւ են կանգնած նաեւ հայաստանյան կաթ արտադրողները: Չորային կլիման հանգեցրել է նրան, որ ձմռան համար պահեստավորվող խոտի գինը գրեթե կրկնակի բարձրացել է: Հավանականությունը մեծ է, որ անասնապահական ֆերմաները բարձրացնեն մթերվող կաթի գինը, որը ներկայում տատանվում է 90-110 դրամի սահմաններում (1 լիտրի համար): Թանկացման գործընթացը կարող է սկսել արդեն նոյեմբերից, երբ անասունները վերջնականապես կկտրվեն արոտավայրերից եւ կանցնեն չորացված կերի: Հնարավոր է` կաթի մթերման գինը բարձրանա մինչեւ 150-180 դրամ: Սովորաբար ձմռանը միշտ էլ կաթի գինը բարձրանում է, սակայն որպես կանոն` այն չի գերազանցում 140 դրամը: Այդ գնի սահմաններում կաթնամթերք արտադրողները գնի բարձրացում չեն նախատեսում, համոզված լինելով, որ գարնանը կաթը նորից կէժանանա: Սակայն եթե կաթի մթերման գինն ավելի աճի, ասենք մինչեւ 180 դրամ, ապա հնարավոր են գնաճային գործընթացներ: Համենայնդեսպ` կաթնամթերք արտադրող ընկերությունների մի քանի ներկայացուցիչներ չբացառեցին, որ նոյեմբերին կամ դեկտեմբերին կիրականացնեն կաթնամթերքի գնի վերահաշվարկ:

Նշենք, որ 2011 թ. մի շրջան եղավ, երբ կաթի մթերման գինը բարձրացավ մինչեւ 180 դրամ, ինչն անդրադարձավ առաջին հերթին պանրի գների վրա: Սակայն այնուհետ կաթը սկսեց էժանանալ, քանի որ դեպի Ռուսաստան պանրի արտահանման ծրագիրը սառեց: Այս անգամ առավել հավանական է, որ մթերվող կաթի թանկացումը կաթնամթերքի ավելի լայն տեսականու գների վրա ազդի:

Սամվել Ավագյան                                              

                                                                                                                           Աղբյուրը` NEWS.am

Դիտումներ: 359 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: