ՈՒրբաթ, 17.05.2024, 09:17 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Հունիս » 14 » Կայացավ "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ բաժնետերերի տարեկան ժողովը
23:25
Կայացավ "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ բաժնետերերի տարեկան ժողովը
Այսօր  "Երևանի Ալրաղաց" ԲԲԸ դահլիճում 
կայացավ
"ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ 
բաժնետերերի տարեկան ժողովը:

"ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ-ն, շնորհիվ կորպորատիվ 
կառավարման, ներքին հսկողության համակարգի բարձր մակարդակի և ռիսկերի կառավարման օպտիմալ 
ռազմավարության ընտրության, պատվով 
կատարեց իր 
առջև դրված ռազմավարական 
խնդիրները, որը համաշխարհային ֆինանսական շուկաներում տեղի 
ունեցող զարգացումների պայմաններում բանկի գործունեության կարևորագույն 
գնահատական 
է:

2012թ. "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ համար նշանավորվեց կարևոր 
ձեռքբերումներով, 
որակական դրական տեղաշարժերով և միջազգային 
ֆինանսավարկային կառույցների հետ համագործակցության խորացմամբ և 
ընդլայնմամբ: 

2012թ.-ին բանկի զարգացման առանցքային ցուցանիշները 2011թ.-ի 
նկատմամբ, միջինով 
աճել են.

• Ընդամենը ակտիվներ 8.0%-ով,
• Վարկային ներդրումներ 4.5%-ով,
• Ժամկետային ավանդներ 20.8%-ով,
• Ցպահանջ ավանդներ 8.8%-ով,
• Ընդհանուր կապիտալ 2.0%-ով,
• Հաճախորդներ 2.2%-ով:

Հաշվետու տարում Բանկը ներդրել է հետևյալ նոր ծառայությունները. 
ֆիզիկական անձանց 
Ուսանողական և Այլ անձանց երաշխավորությամբ 
վարկերի, միջազգային վճարահաշվարկային համակարգերով գումարներ 
ստացող ֆիզիկական անձանց վարկային գծերի տրամադրում, ArCa Gold 
Paradox co-branded քարտերի թողարկում, անկանխիկ ոսկու նվեր քարտերի 
տրամադրում: 2012թ. ի լրումն այլ վճարային համակարգերի, Բանկը միացավ 
նաև Avers, Unistream և Golden Money Transfer վճարային համակարգերին:

Հաշվետու տարին առավել արդյունավետ էր պլաստիկ քարտերով 
ծառայությունների  
ընդլայնման առումով: Զբաղեցնելով ԱՐՔԱ պլաստիկ 
քարտերի շուկայի զգալի հատվածը` տարվա ընթացքում տրվել է մոտ 25,500 
տեղական և միջազգային քարտ, հասցնելով դրանց ընդհանուր քանակը ավելի 
քան 143,000-ի: 

Շուկայում բանկի ունեցած դիրքի կայունության, հաճախորդների համար վստահելի 
գործընկերոջ համբավի գերակայության և բանկի նկատմամբ հաճախորդների վստահության 
շարունակական աճի մասին է վկայում հաշվետու տարվա ընթացքում ինչպես ֆիզիկական 
անձանց ժամկետային ավանդների 19.3%-ով, այնպես էլ բանկի ակտիվ գործող
 
հաճախորդների թվաքանակի 2.2%-ով աճը` որի արդյունքում բանկի 
հաճախորդների թիվը 
կազմել է 108,549: 

2013թ.-ի հունիսի 12-ի դրությամբ "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ ընդհանուր 
կապիտալը 
կազմում է 9.76 մլրդ դրամ, ընդհանուր ակտիվները` 84.1 մլրդ 
դրամ, վարկային 
ներդրումները` 37.6 մլրդ դրամ:


Դիտումներ: 456 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: