ՈՒրբաթ, 17.05.2024, 05:16 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հոկտեմբեր 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Հոկտեմբեր » 9 » Կայանալու է «Հայաստանը Ձեր գործընկեր էքսպո 2013» ցուցահանդեսը
22:00
Կայանալու է «Հայաստանը Ձեր գործընկեր էքսպո 2013» ցուցահանդեսը
Կայանալու է «Հայաստանը Ձեր գործընկեր էքսպո 2013» ցուցահանդեսը

ՀՀ Կառավարության եւ ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի բարձր հովանու ներքո հոկտեմբերի 11-ին ժամը 13–ին «Երեւան էքսպո» ցուցահանդեսային համալիրում կկայանա «Հայաստանը Ձեր գործընկեր էքսպո 2013» 4-րդ  տարածաշրջանային, բազմաբնույթ առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսի բացումը։

ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի լրատվական ծառայությունից հայտնում են, թե «Հայաստանը` Ձեր գործընկեր» 2013 ցուցահանդեսին մասնակցում են ինչպես հայրենական, այնպես էլ արտերկրյա ավելի քան 120 կազմակերպություններ` ներկայացնելով Ռուսաստանը, Վրաստանը, Պարսկաստանը, Սիրիան եւ այլ երկրներ:

Ցուցահանդեսի շրջանակներում առաջին անգամ մեր երկրի ցուցահանդեսային պատմության մեջ կիրականացվի համտես-մրցույթ:Սննդարդյունաբերության ոլորտի մասնակից ընկերությունները ներկայացնելու են իրենց արտադրանքը՝ առանց նշելու արտադրողի եւ ապրանքանիշի անունը: Այցելուները հնարավորություն կունենան համտեսելու եւ անաչառ գնահատելու իրենց դուր եկած մթերքը: Այնուհետեւ հատուկ համարներով համապատասխան թերթիկների վրա այցելուները կքվեարկեն: Ցուցահանդեսի ավարտին կամփոփվեն արդյուքները եւ առավելագույն քվե ստացած մասնակիցը կարժանանա «Ժողովրդի ընտրություն» մրցանակին: Ցուցահանդեսի կազմակերպիչն է «Պրոմ էքսպո» ընկերությունը:

Թեմատիկ բաժիններն են`

• Առողջապահություն

• Ապահովագրություն

• Արդյունաբերություն

• Առեւտրային կազմակերպություններ

• Բանկեր եւ վարկային կազմակերպություններ

• Բեռնափոխադրում

• Զբոսաշրջություն

• Հանգստի եւ ժամանցի կենտրոններ

• Ինովացիոն եւ տեղեկատվական տեխնոլոգիա

• Իրավախորհրդատվական ծառայություն

• Կանաչապատում եւ ձեւավորում

• Կահույք եւ կենցաղային տեխնիկա

• Շինարարություն եւ շին-տեխնոլոգիաներ

• Սննդարդյունաբերություն


Դիտումներ: 340 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: