ՈՒրբաթ, 17.05.2024, 07:15 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Սեպտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Սեպտեմբեր » 26 » ԿԲ-ի ներկայացուցիչները հյուրընկալվել են ՀՊՏՀ-ում
20:11
ԿԲ-ի ներկայացուցիչները հյուրընկալվել են ՀՊՏՀ-ում

                     

  Երեկ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ)  կայացել է ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հանդիպումը ուսանողների հետ: 

  Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ՀՊՏՀ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնում, հանդիպման ընթացքում ԿԲ-ի ներկայացուցիչները հորդորել են ուսանողներին ավելի ակտիվ մասնակցել  ՀՀ ԿԲ-ի առաջին նախագահ՝  Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակի մրցույթին:

  ԿԲ-ի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի խոսքերով, արդեն 7 տարի է, ինչ ԿԲ-ն հայտարարում է Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակի մրցույթ եւ  հաղթողներին արժանացնում կրթաթոշակի:  «Ցավոք, արդեն 2-3 տարի է, ինչ նվազել է ուսանողների մասնակցությունն այս մրցույթին»,- նշել է Ներսես Երիցյանը, հույս հայտնելով, որ այս հանդիպման ընթացքում ուսանողները կտեղեկանան Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակի մրցույթին առնչվող շատ հարցերի եւ ավելի ակտիվ մասնակցություն կունենան: 

  Իր հերթին, ԿԲ-ի  անձնակազմի կառավարման վարչության պետ Գայանե Խաչատրյանը ներկայացրել է  մրցույթի պահանջները, ինչպես նաեւ կենտրոնական բանկում աշխատատեղ համալրելու ուղիները:  Նա նշել է, որ այսօր էլ Իսահակ Իսահակյանը  աշխատում է Կենտրոնական բանկում որպես խորհրդական եւ իր արժեքավոր խորհուրդներով մշտապես օգնում ու աջակցում է ԿԲ -ի աշխատակիցներին:

  Այնուհետեւ, զեկուցմամբ հանդես է եկել ԿԲ-ի դրամավարկային քաղաքականության վարչության մոդելավորման եւ կանխատեսումների բաժնի մակրոտնտեսագետ Հայկ Ավետիսյանը՝ ուսանողներին ներկայացնելով ՀՀ-ում արժութային ճգնաժամերի կանխատեսման վաղաժամ ազդանշանային համակարգերը:  

  Իսկ ԿԲ-ի տնտեսական վիճակագրության զարգացման բաժնի պետ Աշոտ Պետրոսյանը ուսանողներին տեղեկացրել է, որ ԿԲ-ն իրականացնում է «Միկրոտվյալների շտեմարանի հարցումներ» ծրագիրը, որի նպատակն այլընտրանքային եղանակով տեղեկատվության ստացումն է:  Նա նշեց, որ  այս աշխատանքներում, որպես հարցազրուցավարներ, կարող են ներգրավվել բուհերի շրջանավարտները, որոնք կկատարեն այցելություններ մարզերի բիզնես միավորներ, տնային եւ գյուղացիական տնտեսություններ եւ  կհավաքագրեն տվյալներ: 
Դիտումներ: 463 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: