ՈՒրբաթ, 17.05.2024, 10:02 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Փետրվար 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Փետրվար » 13 » ԿԲ-ն կանխատեսել է տնտեսական աճի տեմպի դանդաղում եւ անփոփոխ թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը
17:37
ԿԲ-ն կանխատեսել է տնտեսական աճի տեմպի դանդաղում եւ անփոփոխ թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը
ԿԲ-ն կանխատեսել է տնտեսական աճի տեմպի դանդաղում եւ անփոփոխ թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքըՀայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն այսօր՝ փետրվարի 12-ին որոշեց չփոփոխել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ տարեկան 8%: Նշենք, որ վերջին անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքը փոխվել է 2011 թ. սեպտեմբերին` նվազեցվելով 0.5 տոկոսային կետով:

ԿԲ հաղորդագրության մեջ նշվում է, որ 2013 թ. հունվարին արձանագրվել է 2.9% գնաճ, որի արդյունքում 12-ամսյա գնաճը կազմել է 2.6%՝ գտնվելով 4 ±1.5 % միջակայքի ստորին սահմանին մոտ: ՀՀ ԿԲ գնահատումների համաձայն, առաջին կիսամյակում 12-ամսյա գնաճը կավելանա՝ կանխատեսող հորիզոնում կայունանալով նպատակային ցուցանիշի շուրջ (4%):

Նշվել է, որ զարգացած երկրների պարտքային հիմնախնդիրների քաղաքական լուծումների վերաբերյալ պահպանվող անորոշությունների պարագայում կանխատեսվող հորիզոնում ակնկալվում է համաշխարհային տնտեսական աճի տեմպերի դանդաղ վերականգնում: Նման պայմաններում ձեւավորվող ցածր արտաքին պահանջարկի ազդեցությամբ հիմնական հումքային եւ պարենային ապրանքների միջազգային գները կդրսեւորեն համեմատաբար կայուն վարքագիծ՝ պահպանվելով առկա բարձր մակարդակներում:

ԿԲ խորհրդի կանխատեսմամբ՝ ակնկալվում է տնտեսական աճի որոշ չափով դանդաղում եւ ձեւավորում երկարաժամկետ կայուն մակարդակի շուրջ: Մասնավոր պահանջարկի սպասվող թուլացման եւ հարկաբյուջետային թույլ զսպող քաղաքականության ազդեցության արդյունքում ՀՀ տնտեսությունից ներքին գների վրա ակնկալվում է ոչ գնաճային ազդեցություն:

ԿԲ խորհուրդը եզրակացրել է, որ կարճաժամկետ հատվածում առկա են գնանկումային ռիսկեր՝ կապված համաշխարհային տնտեսության վատատեսական հեռանկարների, եւ գնաճային ռիսկեր՝ կապված գազի սակագների հնարավոր թանկացման հետ: Ընդհանուր ազդեցության մեջ գերակայում են գնաճային ռիսկերը: Այս ռիսկերի դրսեւորման պարագայում ԿԲ խորհուրդը չի բացառում տոկոսադրույքի հետագա ճշգրտման հնարավորությունը:

Դիտումներ: 347 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: