ՈՒրբաթ, 17.05.2024, 10:02 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Օգոստոս » 18 » Կեղծ «կանտրաբանդայի» պետը Վայոց Ձորի նախկին մարզպետի որդին էր
14:12
Կեղծ «կանտրաբանդայի» պետը Վայոց Ձորի նախկին մարզպետի որդին էր
                            

  Օգոստոսի 17-ին Պետական եկամուտների կոմիտեն արձագանքել է Shamshyan.com-ի հրապարակմանը, ըստ որի` 38-ամյա Արմեն Մաթևոսյանն այսօր հայտարարել էր, որ ինքը Օդանավակայանի մաքսատան «կանտրաբանդայի» պետն է:

ՊԵԿ-ից Shamshyan.com-ին հաղորդեցին, որ Ա.Մաթևոսյանը, իրոք, աշխատում է մաքսային ծառայությունում, սակայն ոչ թե «կանտրաբանդայի» պետ է, այլ շարքային տեսուչ:

Գագիկ Շամշյանի տեղեկություններով, Ա.Մաթևոսյանը Վայոց Ձորի նախկին մարզպետ, հանգուցյալ Վարդգես Մաթևոսյանի որդին է:

Հիշեցնենք, որ այսօր` օգոստոսի 17-ին, Երևան–Իջևան ավտոճանապարհի 53-րդ կմ-ի հատվածում Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի չորրորդ վաշտի տեսուչի կողմից վարչական պատասխանատվության ենթարկվեց Երևան քաղաքի Գայի պողոտայի 22 շենքի բնակիչ` 38-ամյա Արմեն Մաթևոսյանը: 

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան ժամը 08.30-ի սահմաններում նշված հատվածում ՃՈ աշխատակիցները, ծառայություն կատարելու ժամանակ, նկատում են, որ մեծ արագությամբ «Ռենջ Ռովեռ» մակնիշի 80 ՕD 080 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վարում էր ավտոմեքենան: 

Գ. Շամշյանը հայտնում է, որ երբ ՃՈ տեսուչը կանգնեցնում էր ավտոմեքենան, վարորդը փորձում էր «հայավարի» չկանգնել` ձեռքը դուրս հանելով: 

Սակայն ՃՈ տեսուչը կանգնեցրեց նրան, ում ավտոմեքենայի դիմապակուց բացակայում էր ԱՊՊԱ և Տեխզննման կտրոնները, իսկ վարորդն ու ուղևորը առանց ամրագոտու էին: 

Գ. Շամշյանը հայտնում է, որ վարորդը ՃՈ աշխատակիցներին ներկայացավ, որ ինքը աշխատում է «Աէրոպորտի մաքսայինի կանտրաբանդայի» պետ և համոզում էր, որպեսզի իրեն ընդառաջեն և ակտ չգրեն իր վրա: Այնուամենայնիվ ՃՈ տեսուչը «կանտրաբանդայի» պետին 50.000 դրամով տուգանեց:
Դիտումներ: 365 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: