ՈՒրբաթ, 17.05.2024, 05:32 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հունվար 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2014 » Հունվար » 12 » Կենսաթոշակի հաշվարկման բանաձեվը փոխվել է
16:31
Կենսաթոշակի հաշվարկման բանաձեվը փոխվել է
168982"Պետական կենսաթոշակների մասին" ՀՀ օրենքում կատարված փոփոխությամբ 
ներդրվում է աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի տարբերակված չափ, ինչպես նաև՝ փոխվում է կենսաթոշակառուի անձնական գործակիցը հաշվարկելու կարգը: Արդյունքում, առաջանցիկ տեմպերով կաճի ցածր
 աշխատանքային կենսաթոշակ ստացող անձանց 
կենսաթոշակի չափը և ծայրահեղ աղքատության գծից ցածր աշխատանքային կենսաթոշակ ստացողների 
թիվը կնվազի 32000-ով (սկսած 2014 թվականի 
հունվարի 1-ից՝ ծայրահեղ աղքատության գծից ցածր
աշխատանքային կենսաթոշակ ստացողների թիվը կկազմի շուրջ 15000):

Նշված օրենսդրական փոփոխության արդյունքում հունվարի 1-ից աշխատանքային կենսաթոշակները  հաշվարկվում են նոր բանաձևով: Բանաձևի ելակետային տվյալներն են` հիմնական կենսաթոշակի չափը, 1 տարվա աշխատանքային ստաժի արժեքը և կենսաթոշակառուի անձնական գործակիցը: Կենսաթոշակառուի անձնական գործակցի հաշվարկը սահմանված է օրենքով:  ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 1488-Ն որոշմամբ հիմնական կենսաթոշակի չափը սահմանվել է 14000  դրամ (նախկին 13000 դրամի փոխարեն),  1 տարվա աշխատանքային ստաժի արժեքը` մինչև 10 տարվա աշխատանքային ստաժի յուրաքանչյուր տարին` 700 դրամ, իսկ 10 տարուց ավելի աշխատանքային ստաժի յուրաքանչյուր տարին` 450 դրամ:   

Աշխատանքային ստաժի միջակայքը

Հիմնական կենսաթոշակը

(ՀԿ)

1 տարվա աշխատան­քային ստաժի արժեքը

Անձնական հաշվարկայինգործակիցը

(ԱԳ)

Կենսաթո­շակի գումարը

(ՀԿ+աշխատան­քայինմաս)

մինչև 10 տարի

14000  դրամ

700 դրամ

Ստաժ x 0.1

14000+(700 x ստաժ) xԱԳ

11 – 40 տարի

14000  դրամ

450 դրամ

Ստաժ x(1+(Ստաժ-10) x 0.01)

14000+(7000+

(ստաժ-10)x450) x  ԱԳ

41 -83 տարի

14000  դրամ

450 դրամ

Ստաժ x (1.3+(Ստաժ-40) x 0.02)

14000+(7000+

(ստաժ-10)x450) x  ԱԳ

84 տարի և ավելի

14000  դրամ

450 դրամ

 

Կենսաթոշակի չափը չի փոխվել

 

Օրինակ`

1)     10 տարվա աշխատանքային ստաժի դեպքում աշխատանքային կենսաթոշակը կկազմի` 14000 + 7000 x10 x 0.1 = 21000 դրամ,

2)    15 տարվա աշխատանքային ստաժի դեպքում աշխատանքային կենսաթոշակը կկազմի` 14000 + (7000 + (15-10)x450)x(1+(15-10)x0.01) = 14000+(7000+2250)x1.05 = 23713 դրամ,

3)    40 տարվա աշխատանքային ստաժի դեպքում աշխատանքային կենսաթոշակը կկազմի` 14000 + (7000+(40-10)x450)x(1+(40-10)x0.01) = 14000+(7000+13500)x1.3 = 40650 դրամ,

4)    65 տարվա աշխատանքային ստաժի դեպքում աշխատանքային կենսաթոշակը կկազմի` 14000 + (7000 + (65-10)x450)x(1.3+(65-40)x0.02) = 14000 + (7000 + 24750)x1.8 = 71150 դրամ:

Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակների հաշվարկը ևս կատարվում է նշված բանաձևի կիրառմամբ, բացի այդ, ստացված գումարը ավելացվում է`

I  խմբի հաշմանդամի համար` 5600 դրամով (14000x40%-ով)

II խմբի հաշմանդամի համար` 2800 դրամով (14000x20%-ով):

Օրինակ`

10 տարվա աշխատանքային ստաժի դեպքում հաշմանդամության (I  խմբի) աշխատանքային կենսաթոշակը կկազմի` 21000 + 5600 = 26600 դրամ, իսկ հաշմանդամության (II  խմբի) աշխատանքային կենսաթոշակը կկազմի` 21000 + 2800 = 23900 դրամ:

Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի հաշվարկում 14000 դրամին ավելացվում է վերը նշված բանաձևով հաշվարկվող կենսաթոշակի աշխատանքային մասի 50%-ը:

Օրինակ`

10 տարվա աշխատանքային ստաժի դեպքում կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքայինկենսաթոշակը կկազմի` 14000 + 7000 x 50% = 17500 դրամ:

Դիտումներ: 570 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: