ՈՒրբաթ, 17.05.2024, 07:42 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Փետրվար 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2014 » Փետրվար » 11 » Կենտրոնական բանկն էժանացնում է դրամը
21:57
Կենտրոնական բանկն էժանացնում է դրամը
ՀՀ կենտրոնական բանկը որդեգրել է դրամն էժանացնելու քաղաքականութուն: Վերջին 1.5 ամսում ԿԲ-ն արդեն երկրորդ անգամ իջեցնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ աննախադեպ երևույթ Հայաստանի ֆինանսական համակարգում:

Առաջին անգամ վերաֆինանսավորման 
տոկոսադրույքը 0,5 տոկոսային կետով իջեցրին անցյալ
 տարվա հոկտեմբերին, սակայն դա ընդամենը 
վերադարձ էր սովորական դարձած 8 % մակարդակին: Այնուհետ՝ 0.25 տոկոսային կետով
 իջեցրեց դեկտեմբերի 25- ին՝ սահմանելով 7.75%: Երկրորդ նմանատիպ որոշումն 
ընդունվել է այսօր՝ փետրվարի 11-ին՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 
սահմանվել է 7,5%:

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրության մեջ ԿԲ-ն դա մեկնաբանել է գնաճի տեմպի սպասվածից ավելի արագ նվազմամբ: Վերջինս էլ իր հերթին, ըստ ԿԲ-ի, պայմանավորված է տնտեսական ակտիվության ցածր մակարդակով և միջազգային շուկայում պարենային ապրանքների գնանկմամբ: Սա, պետք է ասել, հավակնոտ մեկնաբանություն է:

Սովորաբար՝ տնտեսական ակտիվության ցածր մակարդակը հետևանք է, ոչ թե պատճառ: Օրինակ՝ դրամավարկային պայմանների խստացումը կարող է բերել տնտեսական ակտիվության անկման: Մեր կարծիքով՝ տնտեսական ակտիվությունն ու գնաճը հավասարապես են փոխկապվում պահանջարկի հետ: Այսինքն՝ եթե տնտեսական համակարգում տեղի է ունենում պահանջարկի անկում, դա միաժամանակ հանգեցնում է գների ու տնտեսական ակտիվության անկման: Սակայն այս պարագայում չի կարելի պնդել, թե գները նվազում են տնտեսական ակտիվության պատճառով:

Մենք առայժմ չունենք տեղեկություններ, թե պահանջարկն ինչպես է  փոփոխվել վերջին 2 ամսում: Հայաստանն ավելի քիչ տրանսֆերտներ չի ստանում, քան նախորդ տարիներին, ընդհակառակը՝ տրանսֆերտներն ավելացել են: Հետևաբար՝ սպառողական պահանջարկի անկում չկա: Սակայն առկա է ներդրումների նվազում, այդ թվում՝ օտարերկրյա ներդրումների մասով: Ներդրումներ/ՀՆԱ մակարդակն իջել է բավական ցածր՝ 21% մակարդակին, իսկ դա թեև բարձր է ԱՄՆ-ի ու Գերմանիայի ցուցանիշից, սակայն զարգացող երկրի համար համարվում է անբավարար: Կենտրոնական բանկի քայլը՝ նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, կարելի է համարել հենց ներդրումների խրախուսման միջոց: Սակայն այն հրաշագործ միջոց դիտարկել չի կարելի: Նախ այն պատճառով, որ 7,5%-ը դեռևս բարձր է ու «ներդրումային» համարվել չի կարող: Երկրորդ՝ բանկային համակարգը բավականաչաափ էլաստիկ չէ վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխությունների նկատմամբ:

Միգուցե՝ ԿԲ-ին ավելի արմատական լուծումներ են հարկավոր ներդրումային միջավայրը բարելավելու համար: Սակայն այն ինստիտուցիոնալ հակասությունները, որ առկա են կառավարության ծրագրերի ու ԿԲ խնդիրների միջև, թույլ չի տալիս դրամավարկային քաղաքականությունը ամբողջովին հարմարեցնել տնտեսական կարիքներին:

                                                                                                    Սամվել Ավագյան


Դիտումներ: 424 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: