ՈՒրբաթ, 17.05.2024, 05:32 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Ապրիլ 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Ապրիլ » 24 » Կգա ժամանակ, երբ Հայաստանը կկարողանա օգտագործել EU նշանը. ԵՄ փորձագետ
16:52
Կգա ժամանակ, երբ Հայաստանը կկարողանա օգտագործել EU նշանը. ԵՄ փորձագետ
Կգա ժամանակ, երբ Հայաստանը կկարողանա օգտագործել EU նշանը. ԵՄ փորձագետՈչ պարենային ապրանքների շուկայի վերահսկողության եւ սպառողների շահերի պաշտպանության օրենսդրական բարեփոխումներին աջակցելու նպատակով Հայաստանում է գտնվում «Թվինինգ» ծրագրի մշտական խորհրդատու Վիլյամ Հարրիս: 

Պրն Հարրիս, ինչպե՞ս եք գնահատում շուկայի վերահսկողության վիճակը Հայաստանում:

Կարծում եմ՝ տեսուչներն ավելի լայն շրջանակներով են գործառույթներ իրականացնում, քան անհրաժեշտ է: Բացի շուկայի վերահսկողությունից՝ տեսչությունը զբաղվում է որակի գնահատմամբ, չափագրմամբ, այլ տարբեր հարցերով; Շուկայի վերահսկողության տեսչության իրավասությունները պետք է ընդլայնել: Սակայն շուկայի վերահսկողության մակարդակը եւ շրջանակները պետք է համապատասխանեցվեն միջազգային ստանդարտներին: Դրան է նպատակաուղղված «Թվինինգ» ծրագիրը: Այս ամենն անհրաժեշտ է Եվրամիության հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիրը կնքելու համար:

Իսկ ի՞նչ առաջարկություններ եք նախապատրաստել:

Առաջին հերթին անհրաժեշտ է հասնել համագործակցության բարձր մակարդակի՝ տարբեր պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, բիզնեսի ներկայացուցիչների միջեւ; Օրինակ՝ շուկայի վերահսկողության տեսչությունը պետք է ակտիվորեն համագործակցի մաքսային մարմինների հետ: Բիզնեսը պետք է ավելի շատ խորհրդակցի տեսչության հետ, ու ավելի քիչ պատժվի: Բացի այդ՝ պետք է վերանայել ստանդարտների մի մասը, քանի որ մեծամասամբ դրանք ռուսական ստանդարտներ են եւ չեն համապատասխանում եվրոպական ստանդարտներին; Այդ ստանդարտների մի մասը պետք է վերանայվի, մի մասը պետք է հանվի; Եվրոպական երկրներում շուկայի վերահսկողության իմաստն ապրանքների անվտանգության ապահովումն է: ԵՄ-ն ցանկանում է, որ հայ սպառողը նույն իրավունքներն ունենա, նույնչափ պաշտպանված լինի, որքան եվրոպական սպառողը:

Ավելի կկոնկրետացնե՞ք՝ եթե բենզալցակայանները անորակ բենզին վաճառելով են շահույթ ստանում, ինչո՞ւ պետք է համագործակցեն պետական մարմնի եւ հկ-երի հետ:

Այդ դեպքերի համար մնում է պատժման համակարգը:

Դուք նաեւ օրինագծերի մշակմանն եք մասնակցել: Ի՞նչ օրենքների մասին է խոսքը:

Պետք է հասնենք նրան, որ բոլոր օրենքները համապատասխանեն եվրոպական դիրեկտիվներին: Իսկ այժմ նախապատրաստել ենք 2 օրինագիծ, որ արդեն ներկայացվել են խորհրդարանի քննարկմանը: Առաջին՝ առաջարկում ենք վերանայել «Շուկայի վերահսկողության մասին» գործող օրենքը, երկրորդ՝ առաջարկում ենք նոր օրենք՝ ապրանքների ընդհանուր անվտանգության մասին: Անվտանգության չափանիշները պետք է վերաբերեն բոլոր ոչ պարենային ապրանքներին, իսկ ներկայում տեխնիկական կանոնակարգերով պահանջներ են սահմանված սահմանափակ ապրանքների համար (խաղալիքներ, էլեկտրական սարքավորումներ եւ այլն): Օրինակ՝ Եվրոպայում արգելում են մանկական բաճկոններ արտադրել երկար շնուրներով, որպեսզի երեխայի պարանոցին չփաթաթվեն: Հայաստանում չեն կարգավորում նույնիսկ այնպիսի ապրանքներ, ինչպես կրակայրիչը:

Իսկ մենք կարո՞ղ ենք հավակնել օգտագործել EU նշանը:

Այս պահին դուք օգտագործում եք համապատասխանության հայկական նշանը; Ժամանակի ընթացքում իրավունք կունենաք նաեւ EU նշանը օգտագործել, դրա համար անհրաժեշտ է բավական զարգացած ենթակառուցվածքներ ունենալ: Եվրամիությունը պետք է ճանաչի Հայաստանին որպես մի երկիր, որը կարող է համապատասխան հավատարմագրման փաստաթղթեր տրամադրել: Իսկ դա հնարավոր է, եթե ունենաք անհրաժեշտ լաբորատորիաներ, թեսթավորման համակարգ եւ այլն;

Դիտումներ: 380 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: