ՈՒրբաթ, 17.05.2024, 08:29 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հոկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Հոկտեմբեր » 30 » Կգա՞ն արդյոք սիրիահայ 10 հազար ոսկերիչները Հայաստան
12:59
Կգա՞ն արդյոք սիրիահայ 10 հազար ոսկերիչները Հայաստան
Կգա՞ն արդյոք սիրիահայ 10 հազար ոսկերիչները ՀայաստանՍիրիայում մոտ 10 հազար հայ ոսկերիչներ կան: Այդ մասին ասաց Վիգեն Թութունջյանը, ով այս օրերին մասնակցում է Երեւանում ընթացող ոսկերիչների միջազգային խոշոր ցուցահանդեսին:

Նրա խոսքով` մինչ Սիրիայում իրավիճակի ապակայունացումը ոսկերչությունը Սիրիայում ծաղկում էր, իսկ ոսկերիչների հիմնական մասը հայեր էին: Բայց իրավիճակի ապակայունացումից հետո ոսկերչությունը Սիրիայում գրեթե դադարել է գոյություն ունենալ: Ներկայումս Հայաստանում են գտնվում մոտ 25-30 սիրիացի ոսկերիչներ, որոնք փորձում են հաստատվել այստեղ: Վ. Թութունջյանի խոսքով` նույնիսկ տեղյակ չեն, թե իրենց գործարաններն ու արհեստանոցները ներկայումս ինչ վիճակում են, քանի որ, ամենայն հավանականությամբ, ենթարկվել են հարձակումների ու ավերվել են:

Ոսկերիչների մեծ մասը դեռ Սիրիայում է, մասամբ այն պատճառով, որ գումար չունեն երկրից դուրս գալու համար, մասամբ էլ այն պատճառով, որ ոսկի ունեն, իսկ սիրիական կառավարությունն  արգելում է ոսկի արտահանել երկրից:

Վ. Թութունջյանն ասաց, որ Սիրիայում հեշտ էր ոսկեղենն իրացնել` բնակչությունը 28 մլն է: Հայաստանում շուկան անհամեմատ փոքր է, սակայն գործարարը հնարավորություններ է տեսնում զարդերն արտահանել Իրան կամ Ռուսաստան:

Դիտումներ: 359 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: