ՈՒրբաթ, 17.05.2024, 06:10 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Մարտ 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Մարտ » 30 » Կիպրոսում փորձությունը շարունակվում է. Bank of Cyprus-ի խոշոր ներդրողները կզրկվեն իրենց փողերի 62,5%-ից
20:03
Կիպրոսում փորձությունը շարունակվում է. Bank of Cyprus-ի խոշոր ներդրողները կզրկվեն իրենց փողերի 62,5%-ից

Կիպրոսում փորձությունը շարունակվում է. Bank of Cyprus-ի խոշոր ներդրողները կզրկվեն իրենց փողերի 62,5%-իցBank of Cyprus-ում խոշոր ավանդատուները բաժնետոմսեր կստանան  իրենց  37,45% ներդրումների փոխարեն: Խոսքը 100 հազար եվրոն գերազանցող գումարների մասին է:

Մյուս միջոցների տերերը, հնարավոր է, չեն կարող վերադարձնել: Այսպես, ենթադրվում է, որ ավանդատուն իր մնացյալ միջոցները չի կարող ստանալ, քանի դեռ բանկի ֆինանսական վիճակն ամբողջությամբ  չկարգավորվի, հայտնում է «Էխո Մոսկվին»:

Սպասվում է, որ ձեռնակված տվյալ միջոցառման պաշտոնական հայտարարությունը Կիպրոսի իշխանությունները կհրապարակեն   մարտի 30-ին:  100 հազար եվրո ավանդները նախկինի պես երաշխավորվում են պետության կողմից, գրում է rbc-ն:

Մինչդեռ «Կոմսոմոլսկայա պրավդան», վկայակոչելով հունական թերթերին, գրում է, որ  Կիպրոսի խորհրդարանն ստացել է տեղական պաշտոնյաների եւ քաղաքական գործիչների ցուցակները, որոնց Bank of Cyprus-ը, Laiki-ն եւ Hellenic Bank-ը միլիոնավոր դոլարների պարտքեր են գրել:  Խորհրդարանական հանձնաժողովը ճշտում է այդ տեղեկատվությունը, կատարվում է հետաքննություն: 

Կիպրոսի կենտրոնական բանկը որոշ սահմանափակումներ է վերացրել բանկային ներքին գործարքների վերաբերյալ: Կիպրոսում հաշվեհամարների տերերը կարող են փոխանցումներ իրականացնել` ամսական չգերազանցելով հինգ հազար եվրոն: Այդ միջոցով փորձում են թույլ չտալ կապիտալի փախուստը երկրից, հայտնում է  BBC-ի ռուսական ծառայությունը: Կիպրոսի բանկերը սկսել են իրենց աշխատանքը:

Մարտի 29-ին նախագահ Նիկոս Անաստասիադիսն ասել է, որ Կիպրոսում կանխվել է սնանկացման վտանգը ԵՄ-ից եւ ԱՄՀ-ից 10 միլիարդ եվրո ֆինանսական աջակցությունն ստանալուց հետո:

Նախագահը մեղադրել է եվրագոտու մյուս երկրներին Կիպրոսին անհիմն պահանջներ ներկայացնելու համար, որոնք երկիրը փորձադաշտի են վերածել:

Դիտումներ: 401 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: