ՈՒրբաթ, 17.05.2024, 09:41 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Նոյեմբեր 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Նոյեմբեր » 16 » Կուտակային կենսաթոշակը դեմ է մեր մենթալիտետին. Արմեն Ռուստամյան
08:50
Կուտակային կենսաթոշակը դեմ է մեր մենթալիտետին. Արմեն Ռուստամյան
Կուտակային կենսաթոշակը դեմ է մեր մենթալիտետին. Արմեն Ռուստամյան«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի պարտադիր բաղադրիչն անհարիր է հայ ժողովրդի մտածելակերպին: Այս մասին նոյեմբերի 15-ին ԱԺ-ի մոտ հավաքված քաղաքացիներին և լրագրողներին հայտնեց ԱԺ «ՀՅԴ» խմբակցության ղեկավար Արմեն 
Ռուստամյանը:

«Մենք աշխատել ենք մինչև հիմա սերունդների 
համերաշխության սկզբունքի վրա: Բարոյական արժեք է
 եղել, երբ որդին պահել է իր հորը, հայրն էլ, իր ժամանակին լինելով որդի, պահել է իր 
հորը: Այս համակարգից ենք մենք հրաժարվում: Ոնց որ հիմա երիտասարդը տանի` հորը
 ծերանոց հանձնի, ամեն մեկն իր թոշակն ինքնուրույն ձևավորի, այսինքն՝ մենք մեր ավանդույթներից, մեր արմատներից ուղղակի կտրում ենք մեր ազգին: էս որևէ տեղ ոչ ազգային, ոչ ժողովրդավարական նորմերի մեջ, մեր ժողովրդի պատկերացումների մեջ չի կարող մտնել, մեր մենթալիտետին անհարիր բան է»,-ասաց ՀՅԴ պատգամավորը։
Նրա խոսքով՝ սա անհասկանալի, անհեռանկար, արտագաղթը խրախուսող քաղաքականություն է եւ երիտասարդ սերնդին է հարվածում. «Փոխանակ նրանց խրախուսենք, որ կարողանան արտոնություններ ունենալ, տեղ գտնեն, աշխատեն, մենք էս գլխից իրանցից 5 տոկոս վերցնում ենք»:
Անդրադառնալով պարտադիր բաղադրիչի կիրառումը հետաձգելու համար նոյեմբերի 15-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստը բոյկոտելու ՀՀԿ նախաձեռնությանը՝ Արմեն Ռուստամյանն ասաց, որ իրենք պատրաստվում էին հիմնավորել իրենց առարկությունը, մինչդեռ ՀՀԿ-ն ընտրեց հեշտ ճանապարհ՝  նիստին չմասնակցել. «Որովհետեւ գիտեն, որ ասելիք չունեն»։

Ռուստամյանի խոսքով՝ իրենք Ազգային ժողովում իրենց հնարավորություններն օգտագործելու են այս օրենքի «հակաքրեագիտությունը, հակասահմանադրականությունը փաստելու» եւ օրենքի կիրառումը կանխելու համար։



Դիտումներ: 306 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: