ՈՒրբաթ, 17.05.2024, 06:44 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հուլիս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Հուլիս » 16 » ԼՂՀ-ի և ՀՀ-ի հարկային մարմինները շարունակում են համագործակցել
11:18
ԼՂՀ-ի և ՀՀ-ի հարկային մարմինները շարունակում են համագործակցել
                  ԼՂՀ-ի և ՀՀ-ի հարկային մարմինները շարունակում են համագործակցել



     Պետական եկամուտների կոմիտեի և Լեռնային Ղարաբաղի հարկային պետական ծառայության միջև համագործակցությունը սկիզբ է դրվել երկու կառույցների ստեղծման առաջին իսկ օրվանից։ Համագործակցության շրանակում պարբերաբար կազմակերպվում են հանդիպումներ ինչպես ղեկավար կազմի, այնպես էլ աշխատանքային խմբերի միջև։

    Օրերս աշխատանքային այցով Ստեփանակերտում էր ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը։ Այցի ընթացքում ՀՀ ԿԱ ՊԵԿ և ԼՂՀ ԿԱ ՀՊԾ ղեկավարների կողմից 2012-14թ.թ. համագործակցության միջոցառումների ծրագիր է ստորագրվել։ Երկու կառույցների ղեկավարներն ընդգծել են, որ համագործակցությունը կշարունակվի միջոցառումների ընդլայնված շրջանակով։ Նախատեսվում են հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասով օրենսդրության և վարչարարական փորձի ուսումնասիրության և փոխառության նպատակով մասնագետների և աշխատանքային խմբերի փոխադարձ այցելություններ, Լեռնային Ղարաբաղի հարկային պետական ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և զարգացման գործում համակողմանի օժանդակության ցուցաբերում, ինչպես նաև ՊԵԿ-ի և ՀՊԾ-ի միջև էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակման հնարավորություների զարգացում, հսկողության իրականացում, իրավախախտումների բացահայտում և կանխարգելում։ Արցախի ՀՊԾ-ի անձնակազմի մասնագիտական պատրաստվածության բարձրացման նպատակով նախատեսվում է մասնագետների ներգրավումը ՊԵԿ Ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպվող դասընթացներին։ Եռամյա համագործակցության ընթացքում կոմիտեն կշարունակի օժանդակությունը ԼՂՀ հարկային դաշտի վերաբերյալ տեղեկատվական նյութերի, ձեռնարկների պատրաստման, ինչպես նաև "Հարկատու” եռամսյակային պարբերականի հրապարակման գործում։

  Այցի ընթացքում ամփոփելով 2009-11թ.թ. եռամյա համագործակցության ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքներն, ընդգծվել է, որ հաջողվել է կյանքի կոչել նախատեսված բոլոր միջոցառումները։ Մասնավորապես երկու կառույցների աշխատանքային խմբերի, մասնագետների փոխադարձ այցելություններ են կազմակերպվել, որոնց ընթացքում քննարկվել են հարկային վարչարարության կատարելագործման, հարկ վճարողների սպասարկման որակի բարելավման, հսկողությանն ուղղված հարցեր։ ՊԵԿ մասնագետների կողմից ծրագրի շրջանակում միաժամանակ պարբերաբար մեթոդաբանական օժանդակություն է ցուցաբերվել դատաիրավական, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում։

  Այցի ընթացքում ՊԵԿ նախագահը Գագիկ Խաչատրյանը հանդիպում է ունեցել նաև Արցախի գործարարների հետ, որտեղ քննարկվել են ՀՀ տարածքով կամ ՀՀ մաքսային սահմանով ներմուծման-արտահանման գործարքներ իրականացնելու ընթացքում ծագող խնդիրները։
Դիտումներ: 589 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: