ՈՒրբաթ, 17.05.2024, 07:41 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Օգոստոս » 5 » Լոռու մարզի գազի ծառայության պետի տեղակալը «Մերսեդես 600»-ով 30 մետր բարձությունից ընկել է ձորը
23:25
Լոռու մարզի գազի ծառայության պետի տեղակալը «Մերսեդես 600»-ով 30 մետր բարձությունից ընկել է ձորը
                             
  Այսօր` օգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռիի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին` Բազում գյուղի վերջնամասում, Ստեփանավան քաղաքի բնակիչ, 20-ամյա Վոլոդյա Իշխանյանը, վարելով «Մերսեդես 600» մակնիշի 24 ՕՏ 500 համարանիշի ավտոմեքենան, դեպի Ստեփանավան քաղաք ուղևորվելիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և 30 մետր բարձրությունից ընկել ձորը: 

   Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ. Իշխանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Բժիշկների գնահատմամբ, նրա վիճակը միջին ծանրության է: Ըստ տեղեկությունների, Վ. Իշխանյանը Ստեփանավանում ռեստորանային համալիրի սեփականատեր է և աշխատում է Լոռու մարզի գազի ծառայության պետի տեղակալ:

   Վթարի հետևանքով ավտոմեքենայից նկատվել է գազի արտահոսք, ինչի համար դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզի փրկարար վարչության փրկարար ջոկատը` հրամանատար Սերգեյ Ղարաքեշիշյանի գլխավորությամբ: 

   Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները` հրամանատար Մարտուն Բալայանի գլխավորությամբ: 

   Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Դիտումներ: 368 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: