ՈՒրբաթ, 17.05.2024, 07:42 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Հունիս » 13 » Մանֆրեդ Շեփերս. «UWC Dilijan-ը համաշխարհային կարգի դպրոց է լինելու»
22:02
Մանֆրեդ Շեփերս. «UWC Dilijan-ը համաշխարհային կարգի դպրոց է լինելու»
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական 
բանկի (ՎԶԵԲ) փոխնախագահ եւ գլխավոր 
ֆինանսական տնօրեն Մանֆրեդ Շեփերսի 
բացառիկ հարցազրույցը Մեդիամաքս-ին:

- Ի՞նչպես ստացվեց, որ դարձաք Դիլիջանի
միջազգային դպրոցի (Dilijan International 
School-DIS) Հոգաբարձուների խորհրդի 
անդամ: 

- Լինելով ՎԶԵԲ-ի փոխնախագահ եւ Միավորված աշխարհի քոլեջների (United World Colleges, UWC) ցանցի միջազգային խորհրդի անդամ` ես մշտապես աջակցել եմ Դիլիջանում առաջատար միջազգային դպրոցի ստեղծման գաղափարին, որը կոչվելու է UWC Dilijan: Նոր դպրոցի տեղակայումը Հայաստանում եւ Կովկասում էական երկարաժամկետ ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա: 

Ինձ համար պատիվ էր ստանալ դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ դառնալու առաջարկը, որը կկառավարի նոր UWC Dilijan-ը:

- Որո՞նք են DIS-ի այն ուժեղ կողմերը, որոնք թույլ կտան դպրոցին մրցունակ լինել համաշխարհային կրթական շուկայում:

- UWC գլոբալ կրթական կազմակերպության մաս կազմելու շնորհիվ այն կկարողանա ներգրավել մանկավարժների եւ աշակերտների լայն տարբերակված շրջանակ ողջ աշխարհից: UWC անդամ 12 դպրոցների շրջանավարտներն ընդունվում են աշխարհի լավագույն բուհեր, եւ նույնը կկարողանան անել UWC Dilijan-ի շրջանավարտները:
                                                                  

- Ակնկալվում է, որ DIS-ն այս տարվա հոկտեմբերին կդառնա UWC ցանցի լիիրավ անդամ: Որքանո՞վ է կարեւոր անդամակցությունն այդ կազմակերպությանը:   

- UWC-ն բացառիկ առավելություն կտա դպրոցին: Առաջին հերթին, UWC-ի առաքելությունն է օգտագործել կրթությունը որպես միջազգային փոխըմբռնման, խաղաղության եւ կայուն զարգացման խթան: Սա շատ կարեւոր է UWC Dilijan-ի համար, որը գտնվում է Եվրոպայի եւ Ասիայի խաչմերուկում՝ մի տարածաշրջանում, որը դեռ տառապում է պատմական լարվածությունից եւ կանխակարծությունից:

Երկրորդ հերթին, UWC-ի կրթության հիմքում ընկած է աշակերտների՝ տեղի սոցիալական եւ հանրային ծրագրերում ներգրավված լինելու գաղափարը: Համայնքը եւ շրջապատող բնաշխարհը բացառիկ հնարավորություն են ընձեռում UWC Dilijan-ի աշակերտներին՝ ներգրավվելու տեղի սոցիալական եւ հանրային ծրագրերում:

Երրորդ. հնարավորություն ունենալով աշակերտներ ընտրել աշխարհում UWC-ի 130 ազգային կոմիտեների միջոցով, UWC Դիլիջանը կկարողանա ներգրավել աշակերտների խիստ բազմազան խումբ: Ընտրության ժամանակ կարեւորվելու են երեխաների արժանիքները՝ անկախ վճարունակության գնահատականից, ինչը թույլ կտա UWC Dilijan ընդունվել մեծ ներուժ ունեցողներին:

Եվ, վերջապես, UWC ցանցի միջազգային հեղինակությունը կօգնի դպրոցի շրջանավարտներին ընդունվել աշխարհի առաջատար բուհեր, իսկ Հայաստանին՝ ներգրավել բարձրակարգ մանկավարժների:

- Մենք երբեմն լսում ենք կարծիքներ, որ DIS նախագիծը չափազանց հավակնոտ է Հայաստանի համար, որն ունի բազմաթիվ չլուծված խնդիրներ: Ինչպե՞ս կարձագանքեք թերահավատներին: 

- Կարծում եմ՝ Հայաստանը հենց այն երկիրն է, որտեղ UWC կազմակերպության անդամ միջազգային դպրոցը կկարողանա լրջորեն նպաստել տեղական համայնքի եւ կրթական համակարգի զարգացմանը: UWC Dilijan-ը կկարողանա լրջորեն նպաստել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության եւ համագործակցության հաստատմանը՝ կրթելով երեխաներին, որոնք առաջնորդներ կդառնան ապագա անձնական եւ մասնագիտական կյանքում: UWC Dilijan-ում ձեռքբերածն իրենց կյանքում շատ կարեւոր դեր կխաղա:

- Դպրոցն իր դռները կբացի 2014-ի սեպտեմբերին: Որո՞նք են այն գլխավոր փաստարկները, որոնք Դուք կբերեք DIS-ի օգտին, եթե Ձեր ընկերներն ու ծանոթները խորհուրդ հարցնեն իրենց երեխաների համար դպրոց ընտրելու վերաբերյալ:

- UWC Diijan-ը համաշխարհային կարգի դպրոց է լինելու՝ առաջնակարգ կամպուսով, գեղեցիկ եւ ապահով վայրում, մի երկրում, որն ունի հարուստ մշակութային ժառանգություն, մի տարածաշրջանում, որտեղ երեխաները կսովորեն, թե ինչպես դիմակայել ապագայի մարտահրավերներին: UWC Dilijan-ի աշակերտները, սովորելով ամբողջ աշխարհից մի տեղում հավաքված երեխաների շրջանում, իրական միջազգային եւ միջմշակութային փոխըմբռնում ձեռք կբերեն:

- Կարծո՞ւմ եք արդյոք, որ DIS-ը կարող է դառնալ Դիլիջանի զարգացման խթան: Հայաստանի կառավարությունն էլ ծրագրեր ունի Դիլիջանի զարգացման վերաբերյալ: Մասնավորապես, այնտեղ վերջերս բացվել է ՀՀ կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոնը: Հնարավո՞ր է արդյոք սիներգիա նմանատիպ նախագծերի միջեւ:

- UWC Dilijan-ը խիստ դրական ազդեցություն կունենա Դիլիջանի վրա: UWC Dilijan-ի աշակերտները կմասնակցեն տեղի սոցիալական ու բնապահպանական ծրագրերին, ինչը կխթանի նրանց կապերը համայնքի հետ: Լինելով UWC կազմակերպության մաս՝ UWC Dilijan-ը միջազգային ուշադրությունը բավականաչափ կուղղի դեպի Հայաստան եւ Դիլիջան: 
                                                                                       
                                                                                            Աղբյուրը`banks.am

Դիտումներ: 373 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: