ՈՒրբաթ, 17.05.2024, 08:32 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հուլիս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Հուլիս » 27 » Մաքսանենգության եվ մաքսային կանոնների խախտման 125 դեպք է հայտնաբերվել
18:58
Մաքսանենգության եվ մաքսային կանոնների խախտման 125 դեպք է հայտնաբերվել

                       

  2012թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՊԵԿ տարբեր ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել է մաքսանենգության եւ մաքսային կանոնների խախտման 125 դեպք` մոտ 422 մլն դրամ գումարի չափով, որից 140 մլն դրամի մասով կազմված նյութերը մաքսանենգության հատկանիշներով ուղարկվել են նախաքննության մարմիններ:

ՊԵԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մաքսանենգության եւ մաքսային կանոնների խախտման 125 դեպքերից 14-ը հայտնաբերվել են մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության, 38-ը` հետբացթողումային հսկողության վարչության, 68-ը` ՊԵԿ այլ ստորաբաժանումների, իսկ 5-ը` Ազգային անվտանգության ծառայության կողմից:

Լրագրողների հետ հանդիպմանը ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ Սամվել Սանամյանը տեղեկացրել է, որ 15-օրյա ժամկետում հետաքննության մարմինների կողմից վերականգնվել է մոտ 35 մլն դրամ, գանձվել են մոտ 110 մլն դրամի մաքսային վճարներ: Կանխվել է սահմանված 5 մլն դրամը գերազանցող մոտ 20 հազար ԱՄՆ դոլարի եւ 2 կգ ոսկյա իրերի անօրինական արտահանումը: 2012-ի առաջին կիսամյակում ՊԵԿ Քննչական վարչությունում քննվել է 26 քրեական գործ, որոնցից 8-ը եղել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ:

«Իրականացված միջոցառումների արդյունքում կանխվել է ավելի քան 28 գրամ «մետամֆետամին» տեսակի թմրամիջոցի ներկրումը Հայաստանի Հանրապետություն (համաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի Հավելված 1-ի՝ մետամֆետամինի 1,5 գրամը համարվում է առանձնապես խոշոր չափ): Օրերս կանխվել է նաեւ ավելի քան 25 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի ներկրումը հանրապետություն: Ի դեպ, նկատվում է փոստային առաքումների միջոցով թմրամիջոցների մաքսանենգության աճ, սակայն օրինախախտները հաշվի չեն առնում, որ Հայաստանի մաքսային մարմինները վերազինված են արգելված ապրանքներ հայտնաբերող ժամանակակից սարքավորումներով, ինչպես նաեւ այդ ապրանքները հայտնաբերող մասնագիտացված շներով»,-ընդգծել է Սամվել Սանամյանը:

Մաքսանենգության դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու կարեւոր ուղղություններից մեկն էլ միջազգային համագործակցությունն է ինչպես ԱՊՀ, այնպես էլ եվրոպական պետությունների հետ. «Այս տարվա ընթացքում, մասնավորապես, սահմանների համալիր կառավարման գործում փորձի փոխանակման եւ ուսուցողական մի շարք այցեր են կազմակերպվել Խորվաթիա եւ Ռուսաստան: ՊԵԿ մասնագետներն Ուկրաինայում մասնակցել են նաեւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի աշխատանքային խմբի հերթական հանդիպմանը: Իսկ «EXBS» ծրագրով ՊԵԿ-ի 6 աշխատակից ԱՄՆ-ում մասնակցել են զանգվածային ոչնչացման զենքի ապօրինի տեղափոխման կանխարգելմանն ուղղված իրազեկման միջոցառումների»,-տեղեկացրել է մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության պետը:

Մաքսանենգության եւ մաքսային կանոնների խախտումների հայտնաբերման գործում վարչությունը համագործակցում է նաեւ բոլոր շահագրգիռ գերատեսչությունների եւ կազմակերպությունների հետ` այդ թվում Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության, ՄԱԿ-ի «Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման» ծրագրի, «Ինտերպոլ-Հայաստան»-ի եւ այլն: Միաժամանակ շարունակվում է ակտիվ համագործակցությունը եվրոպական եւ ԱՊՀ անդամ-երկրների մաքսային ծառայությունների հետ. ուղարկվել եւ ստացվել են բազմաթիվ հարցումներ, ինչը եւս հանգեցրել է մաքսային կանոնների խախտման եւ մաքսանենգության հայտնաբերման արդյունավետության բարձրացմանը: ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի շրջանակներում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր ՌԴ մաքսային ակադեմիայի իրավապահ գործունեության ինստիտուտի հետ, համաձայն որի՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցները վերապատրաստման դասընթացներ կանցնեն նշված ԲՈՒՀ-ում:

Դիտումներ: 406 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: