ՈՒրբաթ, 17.05.2024, 10:02 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Օգոստոս » 17 » Մարկ Ցուկերբերգի կարողությունը կրճատվել է 600 մլն դոլարով
15:42
Մարկ Ցուկերբերգի կարողությունը կրճատվել է 600 մլն դոլարով
                       Մարկ Ցուկերբերգի կարողությունը կրճատվել է 600 մլն դոլարով

  Աշխարհում խոշորագույն Facebook սոցիալական ցանցի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգի կարողությունը մեկ օրում կրճատվել է 600 միլիոն դոլարով: Պատճառը բաժնետոմսերի կտրուկ գնանկումն է: Արժեթղթերի գինը մայիսին հասել է բաժնետոմսերի բորսային շուկա դուրս բերելուց հետո ամենացածր ցուցանիշին:


Bloomberg-ի փոխանցմամբ` հինգշաբթի Nasdaq բորսայում վաճառքի առաջին ժամվա ընթացքում բաժնետոմսերի գինն ընկել է 7%-ով`հասնելով պատմական նվազագույնի`19,69 դոլարի: Օրվա վերջում դրանց գինը փոքր- ինչ բարձրացել է` մեկբաժնետոմսի դիմաց հասնելով 19,87 դոլարի: 

Բաժնետոմսերի գնանկման վրա կարող էր ազդել այն փաստը, որ հինգշաբթի լրանում էր սոցցանցի աշխատակիցների և վաղ ներդրողների համար 271,1 մլն բաժնետոմսի վաճառքի մորատորիումը:

Bloomberg Billonaires Index-ի համաձայն` ներկայում 28-ամյա Ցուկերբերգի կարողությունը կազմում է 10,2 մլրդ դոլար:

The Facebook Effect գրքի հեղինակ Դեվիդ Կիրկպատրիկը գրել է, որ ներդրողներն այլևս չեն հավատում Facebook-ի ապագային: Օրինակ, ներդրող Դասթին Մոսկովիցը, որը ձեռք է բերել 133,7 միլիոն բաժնետոմս, գնանկումների պատճառով 2,4 միլիարդ դոլար է կորցրել: Իսկ Քրիստոֆեր Հյուզը, որին պատկանում է սոցցանցի 22 միլիոն բաժնետոմս, կորցրել է 400 մլն դոլար:
Դիտումներ: 309 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: