ՈՒրբաթ, 17.05.2024, 04:41 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Հունիս » 27 » Մայիսի 12-ի կարկտահարությունը չի ազդի ոլորտի հիմնական ցուցանիշների վրա, և գյուղատնտեսության առաջանցիկ տեմպերը կպահպանվեն. Սերգո Կարապետյան
22:33
Մայիսի 12-ի կարկտահարությունը չի ազդի ոլորտի հիմնական ցուցանիշների վրա, և գյուղատնտեսության առաջանցիկ տեմպերը կպահպանվեն. Սերգո Կարապետյան

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը:

Նախարարը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել ԱՄՀ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող աջակցության ու արդյունավետ համագործակցության համար: Հիմնադրամի առաքելության ղեկավարը արդյունավետ է համարել ՀՀ կառավարության և ԱՄՀ-ի գործակցությունը գյուղատնտեսության ոլորտում. « Մենք տպավորված ենք գյուղատնտեսության զարգացման վերջին տարիների առաջանցիկ տեմպերով: Չենք թաքցնում, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո մենք այսպիսի զարգացումներ չէինք ակնկալում և ուրախ ենք, որ սխալվել ենք»,- նշել է ԱՄՀ-ի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը:

Արժույթի միջազգային հիմնադրամի Հայաստանյան առաքելության ղեկավարը գյուղատնտեսության նախարարին հայտնել է, որ Հայաստանը հաղթահարել է ցածր եկամուտ ունեցող երկրի կարգավիճակը և այսօր իր ցուցանիշներով դասվում է զարգացող երկրների շարքին:

Հյուրը ցանկացել է տեղեկանալ մայիսի 12-ի կարկտահարության հետևանքների մասին , այն դիտարկելով շոկային` գյուղատնտեսության ցուցանիշների առումով: Սակայն, նախարարը ԱՄՀ-ի հայաստանյան պատասխանատուին հայտնել է, որ կարկտահարությունը չի ազդի ոլորտի հիմնական ցուցանիշների վրա, և գյուղատնտեսության առաջանցիկ տեմպերը կպահպանվեն:

Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ գյուղատնտեսության ներկա վիճակին, զարգացման ծրագրերին, պարենային ինքնաբավության ու սննդամթերքի անվտանգության խնդիրներին:

Դիտումներ: 301 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: