Կիրակի, 19.05.2024, 03:09 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Մայիս 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Մայիս » 24 » Մայիսի 25-ին Երևանում կկազմակերպվի աշխատանքի տոնավաճառ
22:46
Մայիսի 25-ին Երևանում կկազմակերպվի աշխատանքի տոնավաճառ

Մայիսի 25-ին Երևան քաղաքում կկազմակերպվի աշխատանքի տոնավաճառ` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության "Զբաղվածության պետական ծառայություն" գործակալության և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի /ՀՊՏՀ/ համագործակցությամբ: 
      
Տոնավաճառի  նպատակն է աջակցել.

 - աշխատանք փնտրողներին, մասնավորապես
 երիտասարդներին, հանդիպել գործատուներիհետ, ծանոթանալ և դիմել 
առաջարկվող առկա և սպասվող թափուր աշխատատեղերի համար, ընդգրկվել 
տարբեր գործատուների տվյալների բազայում` առաջիկայում 
աշխատանքիառաջարկ ստանալու ակնկալիքով,

-  գործատուներին` գտնել համապատասխան հմտություններով մասնագետներ, ստեղծելորակյալ մասնագետների տվյալների բազա,

-  տնտեսագիտական համալսարանին` ծանոթանալ գործատուի կողմից մասնագետին ներկայացվող պահանջներին,

-  գործակալությանը` ավելի հասցեական ու նպատակաուղղված դարձնել զբաղվածության  ծրագրերը:

 Աշխատանքի տոնավաճառին կմասնակցեն 50 գործատու և շուրջ 2000 աշխատանք փնտրող: Գործատուների կողմից  կներկայացվի շուրջ 220 առկա և 10 սպասվելիք թափուր աշխատատեղ:

Երևանում  2013թ.-ի մայիսի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 20931, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 16.3%-ով (24341 մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ նվազել է 3.4 %-ով (21706 մարդ): Գործազուրկների թվաքանակը կազմում է  աշխատանք փնտրողների 88.4%-ը կամ 18494 մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 19.0 %-ով (22016 մարդ):  Շարունակում է բարձր մնալ  գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի  74.9%-ը, կամ 13857 մարդ:

Գործազուրկների թվաքանակում մեծ թիվ են կազմում ինժեներները, բուժքույրերը, տնտեսագետները, հաշվապահները, մանկավարժները, իրավաբանները, մեքենագրուհիները, տեխնիկները,  վաճառողները, վարորդները և այլն: Աշխատանք փնտրողների թվաքանակի մեջ մեծ թիվ են կազմում աշխատաշուկայում անմրցունակ անձինք, մասնավորապես 3 տարուց ավելի գործազուրկի  կարգավիճակում  գտնվող անձանց թիվը մայիսի 1- ի դրությամբ կազմել է 2791 մարդ կամ 15.1%, հաշմանդամություն ունեցող անձինք`  360 մարդ կամ  չզբաղվածների 1.9 %-ը: Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 1632 աշխատանք փնտրող: 

Դիտումներ: 478 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: