ՈՒրբաթ, 17.05.2024, 06:44 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Օգոստոս » 21 » Մեծ Մասրիկում ցորենի բերքը հիասթափեցնող է
13:56
Մեծ Մասրիկում ցորենի բերքը հիասթափեցնող է
                               

  Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում շարունակվում է ցորենի բերքահավաքը: Ինչպես shamshyan.com-ի հետ զրույցում ասաց համայնքապետ Վալոդյա Խլոյանը`այս տարի գյուղն ունի 1450 հա հացահատիկային ցանքատարածք և սպասվում էր հեկտարից միջինը 20 ցենտներ ցորենի բերք: 

Համայնքապետը մեզ հավաստիացրեց, որ բերքահավաքն ընթանում է նորմալ տեմպերով: Արդեն իսկ կազմակերպվել է նաև ցորենի մթերում: 

«Գյուղում արդեն կատարվում է ցորենի մթերում, անգամ դաշտից գալիս տանում են կգ-ը 150 դրամով: Մթերում են տարբեր կազմակերպություններ` ֆերմերային տնտեսություններ, թռչնաբուծական ֆաբրիկաներ, ալրաղացներ: Մեծ է մարզպետի աջակցությունը: Մենք նախապես մարզպետարանին տեղեկացրել էինք, որ գյուղն ունի մոտ 1500 տոննա մթերման ենթակա ցորեն, և խնդրել էինք կանոնավորել մթերման հարցը: Մարզպետարանը տեղեկացրել է այդ մասին տարբեր կազմակերպությունների:Պայմանավորվածությունները ձեռք են բերվել նաև անհատ ձեռներեցների կողմից: Մթերողներ են եկել նաև իրենց անհատական նախաձեռնությամբ»,-ասաց համայնքապետը: 

Այս ամենը իհարկե չի վերաբերում հասարակ գյուղացիներին, ովքեր ունեն ընդամենը մեկ կամ երկու հա հողատարածք, որի բերքը կբավականացնի միայն ընտանիքի կարիքները հոգալուն: Եվ առհասարակ, այս տարի աշնանացան ցորենի բերքը գյուղում սպասվածից քիչ է եղել: Միջին հաշվարկով մարդիկ ստացել են հա 10 ցենտներ արդյունք: 

Մեզ հետ մասնավոր զրույցում գյուղի կոմբայնավարներից մեկը հավաստիացրեց, թե որոշ դեպքերում բերքը չի հասել անգամ հեկտարից 300-500 կգ-ի: Պատճառները ոչ միայն եղանակային անբարենպաստ պայմաններն են, այլև` գյուղացիների ֆինանսական սուղ միջոցները: Կայուն աշխատանք և եկամուտ չունեցող գյուղացիների մեծ մասն ուղղակի ի վիճակի չի եղել ժամանակին և հարկ եղածին պես մշակել ցանքատարածքները: Արդյունքը հիասթափեցնող է: 
Դիտումներ: 396 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: