ՈՒրբաթ, 17.05.2024, 06:01 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Նոյեմբեր » 8 » Մեղրիի հէկ-ի շինարարության համար կան վարչարարական խնդիրներ. Իրանցի նախարար
19:49
Մեղրիի հէկ-ի շինարարության համար կան վարչարարական խնդիրներ. Իրանցի նախարար
Մեղրիի հէկ-ի շինարարության համար կան վարչարարական խնդիրներ. Իրանցի նախարարՄեղրիի ՀԷԿ-ի շինարարության համար եւ Իրանում, եւ Հայաստանում կան վարչարարական խնդիրներ, որոնք պետք է լուծվեն: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, Մեղրիի ՀԷԿ-ի հիմնարկեքի արարողությունից հետո լրագրողներին ասաց Իրանի էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջունը:

«Իրանական կոնսորցիումը պետք է ապահովի Ազգային հիմնադրամից վարկի ստացումը, իսկ Հայաստանի կողմից անհրաժեշտ է երաշխիքի տրամադրումը բանկին»,- ասաց Մ. Նամջուն: Սակայն, նրա խոսքով, նախագիծն իրականացնող ընկերությունը պարտավոր է հենց այսօրվանից սկսել աշխատանքը, այդ թվում՝ ուսումնասիրությունների իրականացումը, անհրաժեշտ սարքավորումների մատակարարումը, շինհրապարակի ստեղծումը: Պետք է նաեւ կառուցել էլեկտրահաղորդիչ գծեր: Իրանցի նախարարի խոսքով՝ ՀԷԿ-ի շինարարության ընթացքում, բնականաբար, կընդգրկվեն հայկական ընկերություններ, ինչն ավելի էժան կլինի, քան եթե բոլոր շինարարները գան Իրանից:

Նշենք, որ ՀԷԿ-ի կառուցումն իրականացնում է իրանական «Թավան Աբ Արազ» մասնավոր ընկերությունը: Եւ Իրանի էներգետիկայի նախարարը եւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը նշեցին, որ ՀԷԿ-ի շինարարությունն առեւտրային նախագիծ է, այսինքն՝ նախագիծն իրականացնող ընկերությունն առաջնորդվում է առավելագույն տնտեսական արդյունք ստանալու ակնկալիքով: Մ. Նամջունը Մեղրիի ՀԷԿ-ի արդյունավետությունը գնահատեց 1,7 գործակցով, ինչը բավականին բարձր է, Իրանում նման շինարարություն սկսում են նույնիսկ 1 գործակցի պարագայում: «Այս գետը (Արաքսը,-խմբ) բացառիկ է՝ գոյություն ունի կայուն հոսք, փոքրիկ պատվարներ կառուցելով՝ կարելի է մեծացնել ջրի ծավալը, 20 կմ տեղանքում հարմար վայր ստեղծել եւ 1700 գեգավատտ էլեկտրաէներգիա ստանալ»,- ասաց Մ. Նամջունը:

Ա. Մովսիսյանն ասաց, որ Մեղրիի ՀԷԿ-ի շինարարության համար սարքավորումների հիմնական մասը ներկրվելու է Իրանից, սակայն հնարավոր է՝ օգտագործվեն նաեւ հայկական արտադրության սարքավորումներ:

Դիտումներ: 385 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: